Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Բոլոր հոդվածները

Սկիզբ Վերջ
Պերտեսի հիվանդություն

Ազդրոսկրի գլխիկի էպիֆիզի օստեոխոնդրոպաթիա, ազդրոսկրի գլխիկի ասեպտիկ նեկրոզ

Հիվանդության պատճառը վերջնականապես պարզաբանված չէ։ Ըստ երևույթին, նշանակություն ունեն բազմաթիվ գործոններ՝ քրոնիկական միկրոտրավմա, մեխանիկական գերծանրաբեռնում, ոսկրացման անոմալիաներ, նյութափոխանակության խանգարումներ և այլն...

Պարբերական հիվանդություն

Պարբերական հիվանդությունը որպես ինքնուրույն հիվանդություն առանձնացվել է այս դարի 40-ական թվականներին։ Գրականության մեջ հայտնի է բազմաթիվ անվանումներով։ Պետք է նշել, որ ոչ բոլոր հեղինակներն են ընդունում այս հիվանդության ինքնուրույնությունը։ Պարբերական հիվանդությունը հիմնականում հանդիպում է Միջերկրական ծովի ավազանի երկրների ազգաբնակչության մեջ (հրեաներ, արաբներ, հայեր)։ Վերջին տարիներին նկատվում է հիվանդացության աճ և տարածում նաև այլ ազգությունների ներկայացուցիչների մոտ...

Թրոմբոցիտոպենիկ ծիրանացան (թրոմբոտիկ, մոշկովիչի համախտանիշ, միկրոանգիոպաթիկ հեմոլիզային սակավարյունություն, թրոմբոտիկ միկրոանգիոթրոմբոզ)

Համեմատաբար հազվադեպ հանդիպող հիվանդություն է։ Ծագման պատճառը դեռևս պարզ չէ։ Հիվանդության բնորոշ ախտանիշներն են տենդը, հեմոլիզային սակավարյունությունը, թրոմբոցիտոպենիկ ծիրանացանը, երիկամների և կենտրոնական նյարդային համակարգի ախտահարումները...

Հեմոռագիկ վասկուլիտ (Շենլեյն-Հենոխի հիվանդություն)

Հեմոռագիկ վասկուլիտը երեխաների մոտ բավականին տարածված հիվանդություն է։ Գրականության մեջ այն նկարագրվում է տարբեր անվանումներով՝ անաֆիլաքսային ծիրանացան (պուրպուրա), կապիլյարատոքսիկոզ, վարակային-տոքսիկ ծիրանացան և այլն։ Ամենահաջողը «հեմոռագիկ վասկուլիտ» անվանումն է, քանի որ արտացոլում է հիվանդության ախտածնության երկու հիմնական պարագաները և կլինիկան՝ անոթների համակարգային բորբոքային ախտահարումը և հեմոռագիկ համախտանիշը։ Հեմոռագիկ վասկուլիտը վարակային-ալերգիկ կամ տոքսիկոալերգիկ հիվանդություն է...

Հանգուցավոր պերիարտերիիտ

Ծանր հարաճող անոթային հիվանդություն է, որի դեպքում առավելապես ախտահարվում են մանր ու միջին տրամաչափի զարկերակները։

Էթիոլոգիան և պաթոգենեզը։ Առաջանում է կրած վարակներից, թունավորումներից, վակցինաների ու շիճուկների ներարկումներից հետո և այլն։ Հիվանդությունը զարգանում է որպես նշված գործոնների նկատմամբ օրգանիզմի ցուցաբերած հիպերերգիկ ռեակցիայի արդյունք։ Այս դեպքում ևս, ինչպես և ուրիշ կոլագենային ու աուտոիմուն հիվանդությունների ժամանակ, գոյանում են իմուն կոմպլեքսներ, որոնք փոխազդելով անոթային համակարգի հետ, կազմալուծում են այն...

Կավասակիի համախտանիշ

Հիվանդությունը հանդիպում է մինչև ութ տարեկան երեխաների մոտ։ Տղաները հաճախ են հիվանդանում մեկ տարեկանում։ Էթիոլոգիան անհայտ է։ Ենթադրվում է աուտոիմուն ծագումը։

Հիվանդության կլինիկական պատկերում հատկանշական է երկարատև բարձր ջերմությունը, որը նույնիսկ հակաբիոտիկների ազդեցությունից չի իջնում...

Ինֆեկցիոն–ալերգիկ արթրիտ

Արտասահմանյան գրականության մեջ հիշատակվում է այլ անվանումներով՝ «պոստանգինալ պոլիարթրիտ», «վարակային ռևմատիզմ», «երկրորդային քրոնիկական պոլիարթրիտ» և այլն։

Տվյալ հիվանդության ժամանակ հոդերում զարգացող բորբոքումները բնորոշվում են բարորակ և կարճատև ընթացքով (երբեմն կրկնվում են), հոդերի այլաձևություններ չեն առաջացնում և չեն ուղեկցվում սրտի փականների ախտահարումներով։ Հիմնականում հիվանդանում են դպրոցական տարիքի երեխաները...

Դերմատոմիոզիտ (մանկական տարիքի)

Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություն է, որի դեպքում առավելապես ախտահարվում են մաշկն ու մկանները։

Էթիոլոգիան և պաթոգենեզը։ Անբավարար են պարզաբանված։ Վերջին տարիներին քննարկվում է հիվանդության ծագման, այդ թվում նաև շարակցական հյուսվածքի համակարգային որոշ հիվանդությունների ժամանակ այդ ախտաբանության առաջացման վիրուսային տեսությունը։ Հիվանդության առաջացման հարցում մեծ տեղ է տրվում օրգանիզմի աուտոիմուն պրոցեսներին...

Ծնկային հոդի տուբերկուլոզ (տուբերկուլոզային գոնիտ)

Ոսկրահոդային համակարգի տուբերկուլոզային հիվանդությունների մեջ ըստ հաճախության գրավում է երրորդ տեղը։ Տուբերկուլոզային օջախները հաճախ ազդրի և ոլոքի ոսկրերի էպիֆիզում են տեղակայվում։ Հետագայում այդ օջախները տարածվում են և, որպես կանոն, ընդգրկում են նաև հոդը...

Կոնքաազդրային հոդի տուբերկուլոզ (տուբերկուլոզային կոքսիտ)

Ըստ հաճախության ողնաշարի տուբերկուլոզից հետո գրավում է երկրորդ տեղը։ Ախտաբանական պրոցեսը միակողմանի տեղակայում ունի։ Աջ և ձախ հոդն ախտահարվում են միևնույն հաճախությամբ։ Երեխաների մոտ երկկողմանի տուբերկուլոզային կոքսիտ խիստ հազվադեպ է հանդիպում...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ