Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Բոլոր հոդվածները

Սկիզբ Վերջ
Բրոնխիտներ

Բրոնխների բորբոքային հիվանդություն է, որն առաջանում է տարբեր պատճառներից (վարակային, ալերգիկ և այլն)։ Բրոնխիտները երեխաների շնչառական օրգանների ախտահարման ամենահաճախ հանդիպող ձևն են։ Լինում են առաջնային և երկրորդային։ Առաջնային բրոնխիտներին են վերագրում այնպիսի վիճակները, երբ ախտաբանական պրոցեսներն ի սկզբանե զարգանում են միայն բրոնխային համակարգում։ Երկրորդային բրոնխիտներն առաջանում են որպես որևէ այլ հիվանդության արտահայտություն կամ բարդություն...

Բրոնխիալ ասթմա

Առաջնակարգ տեղ է գրավում երեխաների ալերգիկ հիվանդությունների մեջ։ Հիմնական արտահայտությունը շնչահեղձության նոպան է, որը պայմանավորված է բրոնխների անցանելիության խանգարումով...

Ատելեկտազ

Թոքի կամ նրա որևէ հատվածի ախտաբանական վիճակն է, երբ թոքային ալվեոլները օդ չեն պարունակում կամ պարունակում են շատ քիչ քանակությամբ, ենթարկվում են թորշման ու սեղմման։ Տարբերում են...

Ուրովյան հիվանդություն

Էնդեմիկ այլաձևող օստեոպորոզ, Կաշին-Բեկի հիվանդություն

Հիվանդությունը պայմանավորված է խողովակավոր ոսկրերի ներաճառային աճի ձեռքբերովի խանգարումով, որը հանգեցնում է յուրատեսակ այլաձևող օստեոարթրոզի գոյացմանը:

Հիվանդությունը հիմնականում հանդիպում է Անդրբայկալյան Ուրով գետի մերձափնյա բնակիչների մոտ...

Վեգեների գրանուլոմատոզ

Վեգեների համախտանիշ, ռինոգեն գրանուլոմատոզ, շնչական ուղիների գրանուլոմատոզ և այլն

Համակարգային գերակտիվ պանվասկուլիտ է, որն ուղեկցվում է հյուսվածքներում մեռուկային գրանուլոմաների առաջացումով։ Ախտահարվում են գերազանցապես վերին շնչական ուղիները, թոքերը, իսկ հետագայում` նաև երիկամները...

Անշարժացնող սպոնդիլոարթրիտ (Բեխտերևի հիվանդություն)

Ողնաշարի հոդերի քրոնիկական բորբոքային հիվանդություն է՝ հոդերի շարժումների աստիճանաբար զարգացող սահմանափակումների հակումով։

Էթիոլոգիան և պաթոգենեզը։ Դեռևս պարզված չեն։ Մեծ նշանակություն է տրվում ժառանգական պայմանավորվածությանը։ Ենթադրվում է հիվանդության ժառանգումը՝ աուտոսոմ-դոմինանտային տիպով։ Առավելապես ախտահարվում են միջողնային հոդաճառները, ջլերը, հոդասկավառակների ֆիբրոզ հյուսվածքը...

Սիստեմային սկլերոդերմիա

Կոլագենային հիվանդություն է, երբ առավելապես ախտահարվում են մաշկը և հենաշարժական ապարատը։

Էթիոլոգիան և պաթոգենեզը։ Վերջնականապես ուսումնասիրված չէ։ Ենթադրվում է ծագման վիրուսային պատճառը և ընտանեկան ժառանգական նախահակումը։ Հիվանդության հիմքում են ֆիբրոզի գերակշռումով շարակցական հյուսվածքի ախտահարումը և անոթային փոփոխությունները՝ յուրատիպ խցանող էնդարտերիոլիտի ձևով...

Սիստեմային կարմիր գայլախտ

Շարակցական հյուսվածքի և անոթների համակարգային քրոնիկական աուտոիմուն հիվանդություն է, որը շարակցական հյուսվածքի հիվանդությունների («կոլագենային հիվանդություններ» կամ «կոլագենոզներ») ցայտուն տարատեսակներից է...

Ռևմատոիդ արթրիտ

Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություն է, որն արտահայտվում է հիմնականում հոդերի քրոնիկական հարաճող ախտահարումով։ Հիվանդությունը շատ հաճախ հանդիպում է 5-7 տարեկան, համեմատաբար հազվադեպ՝ մինչև 1 տարեկան և 13 տարեկանից մեծ երեխաների մոտ։ Աղջիկները մոտ երկու անգամ ավելի հաճախ են հիվանդանում, քան տղաները...

Ռևմատիզմ

Շարակցական հյուսվածքի համակարգային բորբոքական հիվանդություն է, որի դեպքում առավելապես ախտահարվում է սիրտը...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ