Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Բոլոր հոդվածները

Սկիզբ Վերջ
Թոքերի իդիոպաթիկ հեմոսիդերոզ

Գրականության մեջ հայտնի է «Ցելեն-Գելլերստեդտի հիվանդություն», «թոքերի ինքնածին ինդուրացիա», «հեմոլիզային սակավարյունություն՝ հեմոսիդերոզով», «իմունոալերգիկ թոքային արյունահոսություն», «իմունոլոգիական թոքային ծիրանացան» անվանումներով։ Հիվանդության էությունն այն է, որ թոքային հյուսվածքում կրկնվող արյունազեղումների հետևանքով ալվեոլներում և միջալվեոլյար միջնապատերում տեղի է ունենում հեմոսիդերինի մեծ քանակների կուտակում...

Կարտագեների համախտանիշ

Տրիադա է, որի դեպքում նկատվում են ներքին օրգանների հակադարձ դասավորություն, բրոնխոէկտազներ և սինուսիտ։ Կարտագեների համախտանիշը դիտվում է ինչպես զարգացման արատ, այնպես էլ որպես ժառանգական պաթոլոգիա։ Կարտագեները գտնում էր, որ situs viscerum inversus-ի դեպքում բրոնխոէկտազները կամ բնածին են կամ էլ զարգանում են բրոնխների պատի բնածին թուլության հետևանքով։ Բրոնխաթոքային փոփոխությունների բնածին ծագման օգտին է վկայում տրիադայի համակցումը զարգացման այլ արատների հետ...

Թոքերի տարածուն ինտերստիցիալ ֆիբրոզ

Ֆիբրոզացնող ալվեոլիտ, Համմեն-Ռիչի համախտանիշ

Բրոնխաթոքային համակարգի ծանր հիվանդություն է։ Պայմանավորված է սահմանային (տերմինալ) բրոնխներից խոր գտնվող թոքային հյուսվածքի տարածուն ֆիբրոզով, որը գազափոխանակության ծանր խանգարում է առաջացնում։ Գտնում են, որ «ալվեոլիտ» և «թոքային ֆիբրոզ» տերմինները նույնիմաստ չեն։ Ըստ էության, դրանք միևնույն պրոցեսի տարբեր շրջաններն են. թոքերի ֆիբրոզը զարգանում է ալվեոլիտի հետևանքով...

Քրոնիկական թոքաբորբ

Ոչ սպեցիֆիկ բրոնխաթոքային պրոցես է, որի հիմքում ընկած են մեկ կամ մի քանի հատվածների բրոնխների ձևախախտման և պնևմոսկլերոզի ձևով անվերադարձելի մորֆոլոգիական փոփոխությունները, որոնք ուղեկցվում են թոքային հյուսվածքի կամ բրոնխների բորբոքման ռեցիդիվներով։ Քրոնիկական թոքաբորբի համար պարտադիր է երկու բաղադրիչների առկայությունը՝ պնևմոսկլերոզը և բրոնխների ձևախախտումը (դեֆորմացիան)...

Ձգձգվող թոքաբորբ

Ձգձգվող թոքաբորբ են համարվում այն թոքային պրոցեսները, որոնք հիվանդության սկզբից 6-8 ամսվա ընթացքում չեն ավարտվել առողջացումով։ Ձգձգվող բորբոքային պրոցեսի զարգացմանը նպաստող գործոններից են թոքաբորբի ծանր ընթացքը և ուշ ախտորոշումը, երեխայի առողջացման հարցը վճռելիս ռենտգենաբանական հսկողության բացակայությունը, ոչ լիարժեք բուժումը։ Անկասկած, մեծ դեր են խաղում նաև երեխայի օրգանիզմի դիմադրողականության առանձնահատկությունները...

Թոքաբորբեր

Թոքային հյուսվածքի բորբոքային հիվանդություններ են, որոնք կարող են լինել...

Թոքերի էմֆիզեմա

Ախտաբանական վիճակ է, որը բնորոշվում է սահմանային (տերմինալ) բրոնխիոլներից հետո գտնվող օղակիր տարածությունների չափից ավելի մեծացումով և ուղեկցվում է նրանց պատերի կազմալուծական փոփոխություններով։ Թոքերի քրոնիկական էմֆիզեման ախտածագումով այնքան սերտ է կապված բրոնխիտի հետ, որ կլինիկորեն այդ վիճակների սահմանազատումը երբեմն մեծ դժվարությունների հետ է կապված։ Բրոնխաթոքային համակարգում քրոնիկական բորբոքային պրոցեսը թոքերի էմֆիզեմայի զարգացման հիմնական պատճառն է...

Թոքի էխինոկոկ

Էխինոկոկի թոքային շրջանն է, երբ այն որպես պարազիտ տեղակայվում է թոքերում։ Ըստ հաճախականության թոքի էխինոկոկը երկրորդ տեղում է գտնվում՝ լյարդի էխինոկոկից հետո։

Վարակումը սովորաբար կատարվում է հիվանդ շների արտաթորանքից։ Պարազիտի ձվերը բերանով անցնում են ստամոքսաաղիքային տրակտ, շատ հազվադեպ՝ շնչական ուղիներ...

Գուդպասչերի համախտանիշ

Թոքերի հեմոսիդերոզի և գլոմերուլոնեֆրիտի զուգակցումն է։ Հիվանդության առաջացման մեխանիզմում գլխավոր դերը իմունաբանական պրոցեսներին է տրվում: Հիվանդությունը դասում են իմուն կոմպլեքսների այն ախտաբանությունների թվին, որոնք ընթանում են թոքերի և երիկամների անոթների միաժամանակյա ախտահարումով...

Բրոնխիտներ

Բրոնխների բորբոքային հիվանդություն է, որն առաջանում է տարբեր պատճառներից (վարակային, ալերգիկ և այլն)։ Բրոնխիտները երեխաների շնչառական օրգանների ախտահարման ամենահաճախ հանդիպող ձևն են։ Լինում են առաջնային և երկրորդային։ Առաջնային բրոնխիտներին են վերագրում այնպիսի վիճակները, երբ ախտաբանական պրոցեսներն ի սկզբանե զարգանում են միայն բրոնխային համակարգում։ Երկրորդային բրոնխիտներն առաջանում են որպես որևէ այլ հիվանդության արտահայտություն կամ բարդություն...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ