Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Բոլոր հոդվածները

Սկիզբ Վերջ
Հեպատոլիենալ համախտանիշ

Լյարդի և փայծաղի զուգակցված ախտահարումն է, որն ուղեկցվում է նրանց չափերի մեծացումով։ Ախտաբանական առանձին ձև չէ, ուստի տվյալ տերմինը հնարավոր չէ գործածել որպես հիմնական դիագնոզի արտահայտություն։

Հեպատոլիենալ համախտանիշը երեխաների մոտ առավել հաճախ է հանդիպում, քան մեծերի մոտ։ Վերջինս պայմանավորված է վնասակար ազդակների նկատմամբ, ինչպես աճող օրգանիզմի անատոմիա-ֆիզիոլոգիական առանձնահատկություններով, այնպես էլ ռետիկուլո-էնդոթելային համակարգի յուրահատկություններով...

Հեպատոզներ

Լյարդի հիվանդություններ են, որոնք բնորոշվում են պարենխիմայի դիստրոֆիկ փոփոխություններով և մեզենխիմայի թույլ արտահայտված բջջային ռեակցիայով։ Նյութափոխանակության խանգարումների բնույթից ելնելով` տարբերում են հեպատոզների հետևյալ հիմնական ձևերը...

Հեպատիտ. լյարդի բորբոքային հիվանդություն

Սուր հեպատիտ։ Տարբերում են 2 հիմնական խումբ...

Էնտերոբիոզ

Հարուցիչը սրատուտն է (Enterobius vermicularis), որը փոքր, սպիտակ գույնի որդ է (էգի երկարությունը 9-12 մմ է)։

Սրատուտը տեղակայվում է բարակ աղիքի ստորին hատվածներում, hաստ աղիքի սկզբնամասերում և որդանման ելունում։ Սնվում է աղիքների պարունակությամբ և հնարավոր արյունակլանիչ է (ֆակուլտատիվ հեմատոֆագ)...

Հելմինթոզներ

Առաձին հելմինթոզների տարածվածության աստիճանը կախված է բնակլիմայական պայմաններից, սակայն հիմնական պատճառը սանիտարակենցաղային գործոնն է՝ բնակչության կենցաղային սովորույթները, բնակավայրի սանիտարական վիճակը, պայմանները և այլն։
Որդերը մարդու օրգանիզմում բազմապիսի ազդեցություն ունեն։ Նրանք ախտահարում են օրգանիզմը մեխանիկական և թունավորման ճանապարհով, բարդացնում հիվանդությունների ընթացքը, իջեցնում դիմադրողականությունը, կլանում սննդանյութերի և վիտամինների որոշ քանակը...

Ասկարիդոզ

Հարուցիչն ասկարիդն է, որը դասվում է ամենախոշոր նեմատոդների (կլոր որդերի) դասին։ Ասկարիդները բարակ աղիքներում ապրող պարազիտներ են։ Նրանց թիվը կարող է լինել եզակի, բայց առանձին դեպքերում կարող է հասնել նույնիսկ հարյուրների։ Ասկարիդները սնվում են աղիքների պարունակությամբ և կլանում են բարակ աղիքների լորձաթաղանթի մակերեսային շերտերը։ Աղիքներում էգ ասկարիդը բեղմնավորված ձվեր է դնում, որոնք կղանքի հետ արտաթորվում են...

Կռոնի հիվանդություն

Ոչ սպեցիֆիկ բորբոքային պրոցես է, որի դեպքում ախտահարվում են ստամոքսաաղիքային համակարգի տարբեր բաժինները։ Ըստ պրոցեսի տեղակայման տարբերում են՝ էզոֆագիտ, գրանուլոմատոզային գաստրիտ, էնտերիտ, իլեոկոլիտ, կոլիտ, ռեգիոնար իլեիտ, սահմանային իլեիտ։ Առավել հաճախ ախտահարվում են բարակ և հաստ աղիքները...

Ոչ սպեցիֆիկ խոցային կոլիտ

Հաստ աղիքի լորձաթաղանթի քրոնիկական տարածուն բորբոքախոցային ախտահարումն է, որն ուղեկցվում է ոչ միայն տեղային, այլև ընդhանուր ծանր բարդություններով...

Ստամոքսի և տասներկումատնյա աղիքի խոցային հիվանդություն

Պայմանավորված է ստամոքսի ու տասներկումատնյա աղիքի լորձաթաղանթի խոցոտմամբ։

Երեխաների մոտ սուր գաստրոդուոդենալ խոցերը հազվադեպ են հանդիպում։ Հաճախ դրանք ստամոքսի ու տասներկումատնյա աղիքի լորձաթաղանթների դեղորայքային ախտահարման հետևանք են...

Լյարդի ցիռոզ

Լյարդի քրոնիկական հիվանդություն է, որը բնորոշվում է լյարդի տարածված ախտահարումով, շարակցական հյուսվածքի գերաճով և նրա ֆունկցիայի հարաճող խանգարումով...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ