Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Բոլոր հոդվածները

Սկիզբ Վերջ
Վիրուսային հեպատիտ

Վիրուսային բնույթի տարափոխիկ հիվանդություն է, բնորոշվում է լյարդի ախտահարումով և թունավորումով։ Վարակի փոխանցման ուղիներն են՝ օրաֆեկալ, պարենտերալ և, հնարավոր է նաև, օդակաթիլային ճանապարհը։ Գործնականում տարբերում են վիրուսային հեպատիտների հետևյալ տեսակները...

Ստաֆիլոկոկային էնտերոկոլիտներ

Ախտածին ստաֆիլոկոկի, մասնավորապես ոսկեգույն ստաֆիլոկոկի կողմից առաջացող աղիքային հիվանդություն է։ Հարուցիչը իր կենսագործունեության ընթացքում արտադրում է թույներ և ֆերմենտային ակտիվ նյութեր։

Ստաֆիլոկոկային բնույթի էնտերոկոլիտների և սննդային տոքսիկոինֆեկցիաների ախտածնական մեխանիզմում կարևոր դեր են կատարում արտադրվող էնտերոտոքսիկ նյութերը...

Սալմոնելոզ

Սուր աղիքային հիվանդություն է (զոոանտրոպոնոզ), բնորոշվում է կլինիկական բազմազանությամբ և օրգանիզմի ծանր թունավորումով...

Ռեսպիրատոր (շնչական) վիրուսային վարակներ

Բնորոշվում է էթիոլոգիական բազմազանությամբ, տարածվածության մեծ մասշտաբներով և բուժական ու կանխարգելիչ միջոցառումների ոչ լիարժեքությամբ։ Հիվանդության հարուցիչները հիմնականում հանդիսանում են վիրուսները (գրիպային, պարագրիպային, ադենովիրուսներ, RS-վիրուս, ռինովիրուսներ, REO-վիրուսներ, ECHO-ի որոշ տիպեր, Կոկսակի վիրուսներ, հերպեսի վիրուս, Chlamydia trachomais և այլն...

Ջրծաղիկ

Հարուցիչը խոշոր չափեր ունեցող ֆիլտրվող վիրուս է, որը նման է գոտևորող որքինի հարուցիչին։ Վիրուսը տարածվում է արագ, սակայն արտաքին միջավայրում անկայուն է։ Վարակման աղբյուրը հիվանդ մարդն է։ Այն տարածվում է օդակաթիլային ճանապարհով՝ հիվանդի հետ անմիջական շփման դեպքում։ Վարակումը երրորդ անձի, խնամքի առարկաների, խաղալիքների միջոցով գործնականում բացառվում է։ Ջրծաղկի նկատմամբ ընկալությունը բավական բարձր է (կոնտագիոզության ցուցանիշը՝ 100%)...

Պոլիոմիելիտ

Բնորոշվում է նյարդային համակարգի, քթաըմպանի և աղիքների լորձաթաղանթների ախտահարումով...

Մենինգոկոկային վարակ

Օդակաթիլային սուր տարափոխիկ հիվանդություն է, որը բնորոշվում է օրգանիզմի ընդհանուր թունավորումով, արտահայտված արյունահոսական համախտանիշով և ուղեղաթաղանթային ախտանիշների առկայությամբ...

Մալարիա

Սուր փոխանցիկ տարափոխիկ հիվանդություն է, բնորոշվում է ցիկլային ընթացքով, իրար հաջորդող տենդային նոպաներով և միջնոպային վիճակով, սպլենոհեպատոմեգալիայով, սակավարյունությամբ, երբեմն կենտրոնական նյարդային համակարգի, երիկամների և այլ օրգանների ծանր ախտահարումներով, կրկնումներով (ռեցիդիվներով)...

Կարմրուկ

Սուր տարափոխիկ հիվանդություն է, բնորոշվում է ջերմության բարձրացումով, թունավորումով, վերին շնչուղիների և աչքերի լորձաթաղանթների շճային բորբոքումով, խոշոր-բծավոր բնույթի ցանավորումով...

Կարմրախտ

Հարուցիչը միքսովիրուսների շարքի վիրուս է, որն արտաքին միջավայրում բավական անկայուն է։ Վարակը տարածվում է միայն օդակաթիլային ճանապարհով և հիվանդության աղբյուրը հիվանդ մարդն է։ Ընկալությունը բավականին բարձր է, հիվանդանում են հիմնականում 1-7 տարեկան երեխաները։ Որպես կանոն, կրկնահիվանդացություն չի հանդիպում։ Վիրուսն օրգանիզմից սկսում է արտազատվել նախացանային և ցանային շրջանում, երբեմն ավելի տևական...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ