Հիվանդություններ Շողացող առիթմիա
Շողացող առիթմիան ինսուլտների հիմնական պատճառներից է, հատկապես տարեցների շրջանում։ Տարիքի հետ զգալիորեն աճում է շողացող առիթմիայի հաճախականությունը։ Նախասրտերի ֆիբրիլյացիան պայմանավորված է մկանաթելերի անկանոն կծկումներով, որոնք առաջանում են կրկնակի դրդման մեխանիզմով։
Տարբերում են առաջնային (իդիոպաթիկ) և երկրորդային շողացող առիթմիա։
Երկրորդային շողացող առիթմիայի կարող են հանգեցնել.
- սրտի փականների ռևմատիկ ախտահարումը (հաճախ),
- սրտի իշեմիկ հիվանդությունը (հաճախ),
- հիպերթիրեոզը (հաճախ),
- հիպերտրոֆիկ և դիլատացիոն կարդիոմիոպաթիաները,
- հիպերտոնիկ սիրտը,
- երկփեղկ փականի պրոլապսը,
- պերիկարդիտը,
- հիպօքսեմիայով և (կամ) սրտի աջ հատվածների գերբեռնվածությամբ ուղեկցվող թոքերի հիվանդությունները,
- թոքային զարկերակի թրոմբէմբոլիան,
- շաքարային դիաբետը,
- սինուսային հանգույցի թուլության համախտանիշը («տախիկարդիա-բրադիկարդիա» համախտանիշը՝ որպես դրա հաճախ հանդիպող տարբերակ),
- ալկոհոլային թունավորումը,
- հիպոկալիեմիան,
- վագուսի տոնուսի աճը (շողացում՝ ուտելուց հետո, հանգստի պայմաններում, գիշերային ժամերին, ալկոհոլ ընդունելուց հետո և սինուսային բրադիկարդիայի հակման դեպքում),
- սիմպաթիկ նյարդային համակարգի տոնուսի աճը (շողացում՝ ֆիզիկական կամ հոգեհուզական լարումից հետո, ցերեկային ժամերին և սինուսային տախիկարդիայի հակման դեպքում),
- խոլինոլիտիկներ կիրառելը։
Սակայն պետք է հաշվի առնել նաև, որ շողացող առիթմիան կարող է զարգանալ նաև ախտաբանության բացակայության պարագայում։
Հիվանդին հետազոտելիս կարևոր է հաշվի առնել՝ շողացումը պարոքսիզմայի՞ն է, խրոնիկակա՞ն, թե՞ վերջերս ծագած (2 օրվա ընթացքում, թե՞ ավելի շուտ), նախկինում զարգացե՞լ է և ի՞նչ հաճախականությամբ, ինչի՞ց հետո, սրտի կծկումների հաճախականությունը, պարոքսիզմի բուժման արդյունավետությունը։ ԷՍԳ-ն գնահատելիս հատուկ ուշադրություն են դարձնում ձախ փորոքի գերաճի նշանների, P ատամիկի առկայությանը, դրա ձևին և տևողությանը, ST հատվածի փոփոխություններին, Հիսի խրձի ոտիկների պաշարումներին, տարած ինֆարկտի նշաններին։
Շողացող առիթմիայի պարոքսիզմ
Շողացման պարոքսիզմները հաճախ հեմոդինամիկայի արտահայտված խանգարումներ չեն առաջացնում, և հիվանդը դրանք կարող է նույնիսկ չզգալ։ Նման դեպքերում անհապաղ հակաառիթմիկ բուժում ցուցված չէ և այն կարող է նույնիսկ վատթարացնել հեմոդինամիկան։ Նպատակահարմար է նշանակել ներքին ընդունման խինիդին կամ պրոպրանոլոլ։
Անհապաղ հակաառիթմիկ բուժում ցուցված է, երբ հիվանդի վիճակը զգալիորեն վատթարանում է։ Այդ դեպքում առավել արդյունավետ է ամիոդարոնը։ Ներերակային, կաթիլային դանդաղ (20 րոպեից մինչև 2 ժամ) ներարկում են 250 մլ 5%-անոց գլյուկոզայի լուծույթի մեջ՝ 5 մգ/կգ դեղաչափով։ Անհրաժեշտության դեպքում ամիոդարոնը կարելի է կրկնակի նշանակել 24 ժամ անց։ Ներքին ընդունման ամիոդարոնը կիրառվում է սկզբում 200 մգ՝ օրը 3 անգամ առաջին շաբաթվա ընթացքում, հետագայում՝ 200 մգ օրը 2 անգամ երկրորդ շաբաթվա ընթացքում և անցում պահպանողական դեղաչափի (200 մգ կամ ավելի քիչ) ։ Սակայն պետք է հիշել, որ ամիոդարոնը չափազանց տոքսիկ է, երկարատև օգտագործման դեպքում առաջացնում է թոքերի ֆիբրոզ, լյարդի ֆունկցիաների խանգարում, ծայրամասային նեյրոպաթիաներ, հիպո- կամ հիպերթիրեոզ, մաշկի պիգմենտացիայի խանգարում։
Սիմպաթիկ նյարդային համակարգի տոնուսի աճի հետևանքով առաջացած շողացման բուժումն իրականացվում է β-ադրենապաշարիչներով. 5–10 մգ պրոպրանոլոլ՝ ներերակային դանդաղ (1 մգ րոպեում)։
Թափառող նյարդի տոնուսի աճի հետևանքով առաջացած շողացման բուժումն իրականացվում է դիզոպիրամիդով (օրը 100- 200 մգ՝ 3-4 անգամ ներքին ընդունման)։
Շողացման պարոքսիզմի ժամանակ կարող են օգտագործվել նաև վերապամիլը և դիգոքսինը։ Սակայն պետք է նկատի ունենալ, որ դիգոքսինի ազդեցությունն ի հայտ է գալիս ուշացումով, իսկ ռիթմը դանդաղում է աննշան։
Վոլֆ-Պարկինսոն-Ուայթի համախտանիշով ուղեկցվող շողացման պարոքսիզմի դեպքում սրտային գլիկոզիդները, β-ադրենոպաշարիչները և կալցիումի ներհակորդները հակացուցված են: Դրանք կարող են ավելի հաճախականացնել փորոքների կծկումները` հանգեցնելով փորոքների ֆիբրիլյացիայի: Նպատակահարմար է կիրառել էլեկտրական կարդիովերսիա, ինչպես նաև IC խմբի դեղեր և պրոկաինամիդ:
Մշտական շողացող առիթմիայի բուժման նպատակները.
- հիմնական ախտաբանության բուժում,
- փորոքների կծկումների հաճախականության կարգավորում,
- սինուսային ռիթմի վերականգնում (անհրաժեշտության դեպքում),
- սրտային անբավարարության նշանների վերացում,
- թրոմբէմբոլիաների կանխում։
Տախիսիստոլիայից նորմոսիստոլիային անցնելու և փորոքների կծկումների հաճախականությունը նվազեցնելու համար նշանակում են β-ադրենապաշարիչներ (պրոպրանոլոլ կամ ատենոլոլ) կամ վերապամիլ։ Որոշ դեպքերում սինուսային ռիթմը վերականգնելու համար հաջողությամբ կարող են կիրառվել IA, IC խմբերի դեղերը և ամիոդարոնը։
Եթե շողացող առիթմիան տևում է 48 ժամից ավելի, սինուսային ռիթմը վերականգնելու համար նախքան էլեկտրական կարդիովերսիա կատարելը նշանակում են հակակոագուլյանտային բուժում (առնվազն 3 շաբաթվա ընթացքում)։ Հետագայում սինուսային ռիթմը պահպանելու և շողացման կրկնակի զարգացումը կանխելու նպատակով նշանակում են IC խմբի դեղեր կամ ամիոդարոն։
Հեղինակ : | Նազարեթյան Է. Ե., Գասպարյան Ա. ՅՈՒ. |
Աղբյուր : | Ներքին հիանդություններ |
Տեղեկատվություն : | med-practic.com |




ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն