Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Բոլոր հոդվածները

Սկիզբ Վերջ
Սրտի կանգ

Տարբեր հիվանդությունների կամ վնասվածքների պատճառով կարող է տեղի ունենալ սրտի կանգ։ Սրտի կանգը իրավիճակ է, երբ սրտամկանը դադարում է կծկվել և արյուն մղել դեպի անոթներ։ Այդ դեպքում բջիջները չեն ստանում իրենց գործունեության համար անհրաժեշտ թթվածին։ Այդ վիճակը կոչվում է կլինիկական մահ։ Թթվածնային քաղցի նկատմամբ առավել զգայուն են ուղեղի բջիջները, որոնք սրտի կանգից 4 րոպե հետո սկսում են մահանալ, այսինքն՝ զարգանում է կենսաբանական մահ ...

Կրծքահեղձուկի (ստենոկարդիա) նոպա և սրտամկանի ինֆարկտ

Կրծքահեղձուկի նոպան սրտամկանի արյունամատակարարման նվազեցման և թթվածնային քաղցի հետևանքով առաջացած ցավն է, որը տեղակայված է կրծոսկրի հետևում և սովորաբար ճառագայթում է դեպի ուսեր, պարանոց, ծնոտ, ձեռքեր և թիկունք (նկ. 6.2)։ Ավելի հաճախ այն տեղակայվում է մարմնի ձախ կեսում։ Տուժածը ցավը նկարագրում է որպես ճզմման, ճնշման կամ ծանրության զգացողություն, որը չի դադարում մարմնի դիրքի փոփոխումից։ Պետք է նշել, որ ավելի հաճախ կրծքահեղձուկի նոպան զարգանում է ֆիզիկական աշխատանք կատարելիս, երբ սրտամկանում թթվածնի պահանջը մեծանում է...

Սրտի աշխատանքի խանգարումներ
Սրտի աշխատանքի խանգարումներ

Ըստ վիճակագրական տվյալների, սրտանոթային հիվանդությունները մահացության և հաշմանդամության պատճառ հանդիսացող հիվանդությունների թվում առաջին տեղն են գրավում։

Սրտանոթային հիվանդությունները, տարբեր ծանր վնասվածքներ և բազմաթիվ այլ պատճառներ կարող են բերել սրտի կանգի։ Շատ կարևոր է ժամանակին ճանաչել այդ իրավիճակը, քանի որ այս դեպքում տուժածի կյանքը փրկելու համար դուք ունեք միայն մի քանի րոպե...

Պնևմոթորաքս ինքնաբերական

Պնևմոթորաքսն օդի առկայությունն է թոքամզային խոռոչում, որի հետևանքով թոքը ճնշվում ու թորշոմում Է՝ առաջացնելով շնչառության դժվարացում։ Թոքամզային խոռոչում ճնշումը մթնոլորտայինից ցածր է։
Ներշնչման ժամանակ կողերի բարձրանալու և ստոծանու իջնելու հաշվին կրծքավանդակը լայնանում Է, թոքերը ընդարձակվում են, և օդը մղվում Է դեպի թոքեր։ Կրծքավանդակի պատի կամ թոքի վնասվելուց օդը լցվում Է թոքամզային խոռոչ, որի հետևանքով պլևրայի խոռոչում ճնշումը հավասարակշռվում է մթնոլորտային ճնշման հետ...

Շնչառության խանգարումներ

Սովորաբար մարդը շնչում է հանգիստ և ազատ, առանց որևէ դժվարության։ Սակայն որոշ վնասվածքներ և հիվանդություններ կարող են դժվարացնել շնչառությունը։ Ժամանակին ցուցաբերած աոաջին օգնությունը կարող է զգալիորեն թեթևացնել տուժածի վիճակը և կանխել հետագա բարդությունները։

Շնչառության խանգարումը պետք է հայտնաբերել հնարավորիս արագ և ցուցաբերել համապատասխան աոաջին օգնություն։ Որոշ վնասվածքներ կամ հանկարծահաս հիվանդագին վիճակներ կարող են հանգեցնել շնչառության կանգի, որը տուժածի կյանքին անմիջական սպառնացող իրավիճակ է: Նման դեպքերում անհրաժեշտ է անհապաղ ցուցաբերել առաջին օգնություն...

Գիտակցություն

Գիտակցության խանգարումների մասին կարող են վկայել տուժածի խոսքի, հիշողության, լսողության, տեսողության խանգարումները, տարածության և ժամանակի կողմնորոշման խանգարումները և այլն։ Գիտակցության մակարդակի ցանկացած խանգարում վկայում է լուրջ վնասվածքի մասին։

Գիտակցության մակարդակը պարզելու համար տուժածին տվեք պարզ հարցեր...

Առաջին նախաբժշկական օգնություն
Բռնության հետ կապված իրավիճակներ

Գտնվելով բռնության հետևանքով ստեղծված արտակարգ իրավիճակում՝ դուք պետք է գործեք այնպես, որ ապահովեք ձեր, տուժածի և մյուս անձանց անվտանգությունը։ Մի՛ մոտեցեք, եթե դեպքի վայրը վտանգավոր է։ Եթե դեպքի վայրն անվտանգ է, ցուցաբերեք համապատասխան օգնություն, սակայն առանց անհրաժեշտության ձեռք մի՛ տվեք իրերին։ Հետաքննության համար այդ իրերը կարևոր նշանակություն ունեն։

Եթե տուժածը զինված է, մի՛ մոտեցեք նրան։ Մնացեք հանգիստ, մի՛ վիճեք նրա հետ։ Աշխատեք լսել, թե ինչ է ասում նա։ Փորձեք հասկանալ և հանգստացնել նրան...

Անոթազարկ. առաջին օգնության ցուցաբերում (տուժածի զննում)

Առողջ սիրտն աշխատում է կանոնավոր և համաչափ։ Անոթազարկը սովորաբար հեշտությամբ շոշափվում է: Ինչպես գիտեք,հանգիստ վիճակում չափահաս մարդկանց և ութ տարեկանից բարձր երեխաների մոտ սրտի կծկումների հաճախականությունը կազմում է րոպեում 60-80 զարկ, 1-8 տարեկան երեխաների մոտ՝ 80-110 զարկ, 1-12 ամսական երեխաների մոտ՝ 100-120 զարկ, իսկ մինչև մեկ ամսական երեխաների մոտ՝ 120-140 զարկ...

Դեպքի վայրի զննում և անվտանգության ապահովում

Դեպքի վայրի զննումն օգնում է ձեզ գնահատել իրավիճակը և հասկանալ, թե ինչ է պատահել։ Փորձեք պարզել տվյալ դժբախտ պատահարի պատճառները։ Ուշադրություն դարձրեք արտակարգ իրավիճակներին բնորոշ նշաններին՝ արտասովոր տեսարաններին, ձայներին, հոտերին և այլն...

Արտակարգ իրավիճակներ

Արտակարգ իրավիճակը (պատահարը) այն իրավիճակն է, որի դեպքում որոշակի տարածքում՝ աղետի գոտում կամ դեպքի վայրում խաթարվում է կարգավորված կենսագործունեությունը, որի հետևանքով առաջանում է առաջին օգնության ցուցաբերման անհրաժեշտություն։ Դեպքի վայրը պատահարի անմիջական տարածքն է։ Բնական աղետների, ավտովթարի, հրդեհի կամ ցանկացած այլ դժբախտ պատահարի հետևանքով կարող են լինել տուժածներ։ Տուժածն այն անձն է, որն առաջին օգնության կարիք ունի...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ