Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Բոլոր հոդվածները

Սկիզբ Վերջ
Միջատների խայթոցներ

Մեղուների, իշամեղուների և այլ միջատների խայթոցները բավականին ցավոտ են։ Բացի այդ, նրանք կարող են լուրջ վտանգ ներկայացնել ալերգիա ունեցող որոշ անձանց կյանքի համար։ Ավելի վտանգավոր են խայթոցները, որոնք տեղակայված են մարդու բերանի խոռոչում կամ նրա շուրջը, որովհետև այդ դեպքում զարգանում է վերին շնչուղիների այտուց և շնչառության խիստ դժվարացում...

Կարիճների խայթոցներ

Հայաստանում հանդիպում են երեք տեսակի կարիճներ՝ դեղին, սև և խայտաբղետ։ Այս տեսակների կարիճների խայթոցները մահացու չեն մարդու համար։ Մահացության դեպքերը հիմնականում կապված են սուր ալերգիկ ռեակցիաների հետ։ Կարիճները տարածված են տափաս­տանային, լեռնատափաստանային և կիսաանապատային գոտիներում։ Կարիճները խայթում են հիմնականում մայիս-հոկտեմբեր ժամանակահատվածում...

Օձերի կծածներ

Հայաստանում հանդիպող թունավոր օձերը

Հայաստանում հանդիպում են 21 տեսակի օձեր, որոնցից թունավոր են իժերի ընտանիքին պատկանող 4 տեսակները։ Դրանք են...

Թունավորումներ գազերից (մեթան, քլորի գոլորշիներ, թմրադեղերի գոլորշիներ, շմոլ գազ)

Ներշնչվող թույները մարդու մարմին ներթափանցում են շնչառական համակարգի միջոցով։ Շնչառական թունավորումների հանգեցնող թունավոր գազերը կարող են լինել ինչպես հոտով, այնպես էլ անհոտ։ Ներշնչվող թույներ են մեթանը (օգտագործվում է կենցաղում, կարող է կուտակվել հանքաքարերում), քլորի գոլորշիները (օգտագործվում է լողավազանների ջուրը ախտահանելու նպատակով), որոշ թմրադեղերի գոլորշիները (օրինակ՝ կոկաին) և այլն...

Առաջին նախաբժշկական օգնություն
Սննդային թունավորումներ

Որոշ թույներ մարդու մարմին ներթափանցում են սննդի հետ։ Սննդային թունավորումներն իրենց հերթին բաժանվում են երկու տեսակի՝ մանրէային և քիմիական թունավորումներ։

Սննդային մանրէային թունավորումների դեպքում ախտածին մանրէնե­րը, որոնք գտնվում են սննդում, արտադրում են թունավոր նյութեր (տոք­սիններ)։ Մթերքները, որոնց ընդունումից հետո ավելի հաճախ են հանդիպում մանրէային թունավորումներ, հետևյալն են՝ ապխտած միսը, երշիկը, ձկնեղենը, կաթնամթերքը, ձուն, տնային պայմաններում պատրաստված պահածոները և այլն...

Ալկոհոլային թունավորումներ
Ալկոհոլային թունավորումներ

Ալկոհոլը լայն տարածում գտած չարաշահվող նյութ է։ Մեծ քանակով ընդունած ալկոհոլը թունավոր է։ Այն շատ վտանգավոր է և կարող է նույնիսկ մահացու լինել երեխաների համար։ Մեծ վտանգ են ներկա­յացնում այն դեպքերը, երբ տուժածն օգտագործել է սպիրտային հիմք ունեցող...

Թունավորումներ, կծածներ, խայթոցներ

Առօրյա կյանքում հաճախ են պատահում թունավորումներով ուղեկցվող արտակարգ իրավիճակներ։ Երեխաների թունավորման դեպքերի մեծա­մասնությունը ծնողների (մեծահասակների) անզգուշության, անուշադրության հետևանք է։ Մեծահասակների մոտ թունավորումների պատճառ են հանդիսանում ինքնասպանության նպատակով թույների միտումնավոր օգտագործումը կամ դեղերի սխալ ընդունումն ու չարա­շահումը, ինչպես նաև անզգուշությունն ու անփութությունը...

Առաջին նախաբժշկական օգնություն
Օղակված ճողվածք

Ճողվածքը ներորովայնային ճնշման բարձրացման հետևանքով որովայնի պատի թույլ տեղերից ներքին օրգանների արտանկումն է մաշկի տակ։ Ճողվածքը կազմված է ճողվածքապարկից, նրա պարունակությունից և դրունքից։ Ճողվածքապարկը որովայնի պատի դուրս ցցված մասն է։ Ճողվածքի պարունակությունը նրա մեջ արտանկած ներքին օրգաններն են՝ օրինակ աղիների գալարներ, որովայնամզի մաս, միզապարկ և այլն։ Դրունքն օղաձև անցք է, որով ներքին օրգանները դուրս են գալիս ճողվածքապարկի մեջ...

Սուր որովայն

Սուր որովայնը որովայնի խոռոչի օրգանների վնասվածքների կամ բորբոքման հետևանքով սկսված հիվանդագին վիճակն է, որի դեպքում տուժածը կարիք ունի անհետաձգելի վիրաբուժական միջամտության։ Սուր որովայնի պատճառ կարող են հանդիսանալ...

Շաքարախտ

Մարմնի նորմալ գործունեության համար բջիջներին հարկավոր է էներգիա, որի աղբյուրը շաքարն է: Սակայն շաքարն ինքնուրույն չի կարող արյունից անցնել բջիջներ։ Շաքարի ներթափանցմանը բջիջների մեջ նպաստում է ինսուլին հորմոնը, որն արտադրվում է ենթաստամոքսային գեղձում...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ