Անպտղություն
|
|||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Անպտղության էնդոկրին պատճառները. մանկաբարձ-գինեկոլոգ, վերատադրողաբան Լուսինե Բալայան. ivf-arm.com
Ի՞նչ մեխանիզմով է առաջանում էնդոկրին անպտղությունը
Անպտղության էնդոկրին պատճառների ընդհանրությունն այն է, որ խանգարվում են դաշտանային ցիկլը կարգավորող հորմոնալ մեխանիզմները, ինչի հետևանքով խախտվում է ողջ վերարտադրողական համակարգի աշխատանքը. ձվաբջիջները չեն հասունանում, ձվազատումը (օվուլյացիան) բացակայում է, էնդոմետրիումը /արգանդի ներքին շերտը/ չի կարողանում լիարժեք իրականացնել իր գործառույթը:
Որո՞նք են անպտղություն առաջացնող էնդոկրին հիվանդությունները
Էնդոկրին հիվանդություններն են՝
- Վահանաձև գեղձի հիվանդությունները. գեղձի հորմոնների և՛ անբավարար, և՛ չափից դուրս արտադրությունը բերում է ձվարանների գործունեության ճնշման: Եվ որպես հետևանք, բացակայում է ձվազատումը (օվուլյացիան), և հղիություն չի լինում:
- Ինսուլինակախյալ շաքարային դիաբետ
- Հիպերանդրոգենիա /ձվարանների կամ մակերիկամների հիվանդության հետևանքով՝ տղամարդու սեռական հորմոնների ավելցուկ/
- Հիպերկորտիցիզմի համախտանիշ /մակերիկամների կեղևի հորմոնների բարձր
- մակարդակ/
- Հիպերպրոլակտինեմիա /պրոլակտին հորմոնի բարձր քանակություն/
- Գլխուղեղի հիպոթալամո-հիպոֆիզար շրջանի ուռուցքներ
- Եվ վերջապես, պոլիկիստոզ ձվարանների համախտանիշ /ՊՁՀ/, որի ժամանա օրգանիզմում չի կատարվում ձվազատում /ձվարանից ձվաբջջի դուրս գալը/, չնայած այն բանին, որ այդ կանայք սովորաբար ունենում են ձվարանային մեծ պաշար:
Արդյունքում դիտվում է անպտղություն:
Միաժամանակ հորմոնալ անհավասարակշռության հետևանքով իջնում է էնդոմետրիումի որակը, և բեղմնավորված ձվաբջիջը չի կարողանում իմպլանտացվել, ամրանալ արգանդի խոռոչում:
Կարևոր է հասկանալ, որ անպտղության բուժման բոլոր մեթոդներն այս համախտանիշի դեպքում, ինչպես նաև ԱՄԲ-ն, չեն բուժում ՊՁՀ հիվանդության ախտանիշները, այլ լուծում են հղիության չկայանալու խնդիրը:
ՊՁՀ կանայք հաճախ պարզապես, որպես բարդություն ստանում են ձվարանների գերխթանման համախտանիշ /ՁԳՀ/:
15.12.2022
|
|||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
Հակասպերմալ հակամարմինները IgG, IgA և/կամ IgM իզոտիպով հակամարմիններ են: Տղամարդկանց մոտ առաջանում են ամորձիներում, վերջիններիս հավելումներում, սերմնատար խողովակներում և ուղղված են...
11.01.2021
Խլամիդիոզը սուր վարակ է, որը կարող է ախտահարել տարբեր օրգանների լորձաթաղանթը, որտեղ կա գլանաձև էպիթել
Վտանգավոր բարդություններից խուսափելու համար շատ կարևոր է ժամանակին ախտորոշել...
25.03.2020
Դժվար թե գտնվի մեկը, ով գոնե ընդհանուր գծերով չգիտի այս պրոստատիտ հիվանդության մասին։ Իսկ երբևիցե մտածե՞լ եք, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ քրոնիկական պրոստատիտը։ Երբ մարդու մոտ բորբոքվում է ծնկան հոդը, ապա նա դժվարությամբ է...
24.09.2019
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ