Անպտղություն
|
|||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Անպտղություն
Ցեղը շարունակելու բնազդն ամենահինն է: Օրգանիզմի վերարտադրվելու հատկությունը ամենազորեղներից է: Իսկ եթե այդ ֆունկցիան ինչ-ինչ պատճառներով խախտվում է, առաջանում է անպտղության խնդիր: Սակայն դա խուճապի մատնվելու պատճառ չէ, այլ նոր ու ակտիվ գործողություններ սկսելու ազդանշան:
Անպտղությունը դատավճիռ չէ, այլ ժամանակավոր խանգարում օրգանիզմում: Ժամանակակից բժշկական տեխնոլոգիաներն օգնում են վերականգնելու վերարտադրողականությունը: Իսկ դրա համար անհրաժեշտ է լիարժեք հետազոտվել: Դա հավասարապես վերաբերում է զույգից յուրաքանչյուրին: Միայն այդ դեպքում կարելի է ճշգրտորեն որոշել անպտղության պատճառն ու նպատակային բուժում իրականացնել:
Իսկ ո՞ր դեպքերում պետք է անհանգստանալ, ե՞րբ է, որ ախտանշանները մատնացույց են անում առկա խնդիրը.
երբ մեկ տարվա լիարժեք կյանքով ապրելուց հետո էլ հղիանալ չի ստացվում,
եթե կնոջ առողջությունը բավարար է համարվում, ու վերարտադրողական ոչ մի ֆունկցիայի խանգարման նշան չկա,
եթե տղամարդը սեռական օրգանների հիվանդություն է տարել (վեներական, բորբոքային, վնասվածքային): Նույնիսկ տագնապահարույց ախտանշանների բացակայության դեպքում է հնարավոր, որ վերարտադրողական ֆունկցիան խախտված լինի: Արական անպտղությունը հիմնականում առանձնահատուկ ախտանշաններ չի ունենում: Սխալ է ենթադրել, որ վերարտադրողական ֆունկցիան անմիջականորեն կապված է սեռական ակտիվության հետ: Արական անպտղությունը կարող է զանազան պատճառներ ունենալ, ինչպիսին է, ասենք, գենային խախտումը, իմունային խանգարումներն ու նույնիսկ մանուկ հասակում տարած հիվանդությունները (խոզուկ` բարդությունով):
Երբեմն վիճակը փոփոխելու համար բավարար է նույնիսկ կենսակերպը փոխելը, վատ սովորույթներից ձերբազատվելը, և բաղձալի հղիությունը ստացվում է առանց կողմնակի` հորմոնալ ու այլ կարգի միջամտության:
Արևային լոգանքները` անպտղության բուժման տարբերակ
Բրիտանացի գիտնականներն առաջարկել են արական անպտղությունը բուժել անսովոր միջոցով: Պարզվում է` արեգակի էներգիան, ավելի ճիշտ` ուլտրամանուշակագույն ճառագայթները մեծացնում են բեղմնավորման հավանականությունը: Այդ ճառագայթների ներքո օրգանիզմում մշակվում է վիտամին D, որը բարելավում է սերմնահեղուկի որակը:
Ջուրը որպես անպտղության գործոն
Պարզվում է` սովորական, ծորակից հոսող ջուրը կարող է անպտղության պատճառ դառնալ: Նման եզրահանգում են կատարել ֆրանսիացի բժիշկները` հետազոտելով Լեոնե քաղաքի տղամարդկանց զանգվածային անպտղության երևույթը: Այս քաղաքում յուրաքանչյուր 4-րդ տղամարդը չի կարողանում հայրանալ: Ու վատն այն է, որ ոմանց մոտ անպտղության անբուժելի վիճակ է:
Հայտնի է, որ շրջակա միջավայրը, սթրեսները, էկոլոգիական անբարենպաստ գործոնները նույնպես վճռական դեր են խաղում:
Որո՞նք են կանանց անպտղության տարածված պատճառները
Կանանց անպտղությունը լինում է բնածին (զարգացման արատներ) և ձեռքբերովի (միջավայրի ու գինեկոլոգիական հիվանդությունների հետևանքով):
Ամենատարածված պատճառներից են սեռական ճանապարհով փոխանցվող վարակները, արգանդի ու փողերի զարգացման շեղումները, բնածին ու ձեռքբերովի նեյրոներզատիչ խանգարումները:
Ի՞նչ է անհրաժեշտ անել անպտղության դեպքում
Առաջին հերթին պետք է հասկանալ, թե անպտղությունը որ կողմից է: Դրա համար հարկավոր է դիմել բժշկի` հետազոտման համար:
Արական անպտղության հարցերով զբաղվում է ուրոլոգ-անդրոլոգը: Կնոջ տարիքն այն գործոնն է, որը հիմնական դեր է խաղում: Այսինքն` 35-ից հետո անպտղության հարցն արդեն պետք է լուծել հնարավորինս արագ:
Յուրաքանչյուր կին լույս աշխարհ է գալիս արդեն ծրագրավորված ձվազատման քանակով, այսինքն` ձվարանների աշխատանքը գենետիկորեն կանխորոշված է:
Անպտղությունը բուժելի է
Եվ դա իսկապես էլ այդպես է: Անպտղությունը դժվար է հիվանդություն անվանելը: Անպտղությունը կանացի կամ էլ տղամարդու վերարտադրողական համակարգի հիվանդությունների հետևանք է, ինչպիսին է, ասենք` արգանդափողերի անանցանելիությունը:
20.03.2013
|
|||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Հղիություն. 9-րդ ամիս
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Շաքարային դիաբետի բուժման ժամանակակից մոտեցումները
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Հղիություն. 8-րդ ամիս
- Ցերվիցիտի (էնդոցերվիցիտի) կլնիկաձևաբանական բնութագիրը (գրական ակնարկ)
- Քնի օբստրուկտիվ ապնոէ-հիպոպնոէ համախտանիշով պայմանավորված երիկամների ախտահարման ախտաֆիզիոլոգիական հիմնական մեխանիզմները















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ