Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Բոլոր հոդվածները

Սկիզբ Վերջ
Հերպես

Հերպեսը վիրուսային վարակ է, որի հարուցիչը, մի անգամ մարմին ներթափանցելով, գոյատևում է այնտեղ մարդու ամբողջ կյանքի ընթացքում և դրսևորվում մարմնի դիմադրողականության անկման ժամանակ (գրիպ, մրսածության հիվանդություններ, ՄԻԱՎ՝ մարդու իմուն անբավարարության վիրուսային վարակ և այլն)...

Կատաղություն

Կատաղությունը տաքարյուն կենդանիների և մարդու վարակիչ հիվանդություն Է, որն ախտահարում Է կենտրոնական նյարդային համակարգը և ի վերջո բերում մահվան։

Հարուցիչը վիրուս Է, որը գտնվում Է հիվանդ կենդանու թքի մեջ և փոխանցվում է կծած կամ միայն թքոտված վերքերով...

Փայտացում

Փայտացումը վարակիչ հիվանդություն է, որը բնորոշվում է նյարդային համակարգի ախտահարումով և դրսևորվում է հիմնականում ջղաձգումների նոպաներով։ Հիվանդության հարուցիչը լայն տարածված է շրջապատող միջավայրում և երկար ժամանակ կարող է պահպանվել հողում...

Մալարիա

Մալարիան վարակիչ հիվանդություն է, որն ընթանում Է պարբերաբար կրկնվող դողէրոցքի նոպաներով։ Փոխանցվում է հատուկ տեսակի մոծակների միջոցով։ Մոծակը հիվանդ մարդուն կծելով՝ վարակվում Է, որոշակի ժամանակ անց դառնում Է մարդու համար վարակիչ և առողջ մարդուն կծելով՝ վարակում։ Հայաստանում այդ մոծակները տարածված են մի քանի շրջաններում և հատկապես Արարատի մարզում, որտեղ շատ են ճահճուտները և ջրականգերը (մոծակների բազմացումը տեղի Է ունենում կանգնած ջրերում)...

Վարակիչ հիվանդություններ և վարակի կանխարգելում

Դարեր շարունակ այնպիսի վարակիչ հիվանդություններ, ինչպիսիք են ժանտախտը, խոլերան, մալարիան, որովայնային տիֆը, մարդկությանը պատճառել են մեծագույն տառապանքներ։ Սակայն, նույնիսկ այսօր, գիտության և բժշկության առաջընթացի պայմաններում, վարակիչ հիվանդությունները չեն կորցրել իրենց արդիականությունը։ Հատկապես վերջին տարիներին, երբ ի հայտ եկավ քսաներորդ դարի ժանտախտը՝ ՄԻԱՎ վարակը։ Օրեցօր նորից գլուխ են բարձրացնում տուբերկուլյոզը (պալարախտը), մալարիան, հեպատիտ B–ն...

Պարանոցի վնասվածքներ

Պարանոցի փափուկ հյուսվածքների վնասվածքները կարող են հանգեցնել ուժեղ արյունահոսության և այտուցի, ինչը կարող է շնչուղիների խցանման պատճառ դաոնալ։ Պետք է միշտ նկատի ունենալ, որ պարանոցի վնասվածքները կարող են ուղեկցվել ողնաշարի վնասվածքներով։ Դադարեցրեք ցանկացած արտաքին արյունահոսություն՝ վերքի վրա ուղղակի ճնշում գործադրելով կամ համապատասխան սեղմման կետը սեղմելով։ Արգելվում է ճնշում գործադրելիս սեղմել զույգ քնային զարկերակները միաժամանակ...

Դիմային գանգի վնասվածքներ

Ծնոտի վնասվածքների դեպքում աոաջին հերթին ապահովեք շնչուղիների անցանելիությունը։

  • Ստուգեք բերանի խոռոչում արյան առկայությունը։ Դադարեցրեք արյունահոսությունը։
  • Սահմանափակեք գլխի և պարանոցի շարժումները։
  • Ստորին ծնոտի կոտրվածքի դեպքում անշարժացրեք այն պարսատիկաձև վիրակապի օգնությամբ...

Բերանի և ատամների վնասվածքներ

Բերանի և ատամների վնասվածքների դեպքում առաջին հերթին պետք է ապահովեք շնչուղիների անցանելիությունը, քանի որ նման վնասվածքները կարող են շնչառական բարդությունների պատճառ հանդիսանալ։ Օրինակ՝ հնարավոր է տուժածի շնչուղիների խցանում...

Ստոմատոլոգիա Վնասվածքաբանություն և օրթոպեդիա Առաջին նախաբժշկական օգնություն
Քթի վնասվածքներ

Քթի վնասվածքները սովորաբար հետևանք են բութ առարկայի հարվածի։ Դրանք հաճախ ուղեկցվում են քթից արյունահոսությամբ։ Քթից արյունահոսության ժամանակ ցուցաբերվող օգնությունը տե'ս` "Արյունահոսություններ"։ Քթի կոտրվածքի դեպքում վնասվածքի վրա տեղադրեք սառը թրջոց և ահազանգեք շտապ օգնություն...

Ականջի վնասվածքներ

Ականջի վնասվածքների դեպքում կարող են վնասվել ականջախեցին և թմբկաթաղանթը։ Գլխին հասցված հարվածից կամ ականջի մեջ որևէ առարկա մտցնելուց թմբկաթաղանթը կարող է պատռվել։ Միջավայրի ճնշման կտրուկ փոփոխությունը (օրինակ՝ ջրի խորքը սուզվելու կամ պայթյունի հետևանքով) նույնպես կարող է նման վնասվածքի հանգեցնել։ Տուժածը կարող է գանգատվել ականջի ցավից, լսողության խանգարումներից...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ