Լրահոս երեխաների մասին
Նորածինների կոնքազդրային հոդի սոնոգրաֆիա՝ «Էրեբունի» ԲԿ ծննդատանը. erebunimed.com
«Էրեբունի» ԲԿ ծննդատանը ներդրվել է կոնքազդրային հոդի դիսպլազիայի սկրինինգային ծրագիր: Կոնքազդրային հոդերի դիսպլազիան բնածին է ՝ պայմանավորված կոնքի ոչ ճիշտ զարգացումով և կարող է առաջացնել ազդրի գլխիկի հոդախախտ: Նման խնդիր հանդիպում է 1000 նորածնից 6-7 մոտ եւ պահանջում է մասնագիտական միջամտություն: Վաղ սոնոգրաֆիկ հետազոտությունն անհրաժեշտություն է, քանի որ ուշ հայտնաբեման դեպքում կարող է գրանցվել հաշմանդամութուն: Ի դեպ, արդեն ուշացած է համարվում կյանքի երրորդ ամսից հետո ախտորոշված հոդախախտը: Կոնքազդրային հոդի հոդախախտի վաղ հայտնաբերման նկատակով «Էրեբունի» ԲԿ-ն ձեռք է բերել վերջին սերնդի ուլտրաձայնային շարժական սարք, որով կատարվում է բոլոր նորածինների սկրինինգային հետազոտությունը: Սոնոգրաֆիկ հետազոտությունն ունի մի շարք առավելություններ՝ բացարձակ ճշգրություն, հակացուցումների բացակայություն, անվտանգություն:
Հայաստանում տարեկան 20 երեխա կոնքազդրային հոդի հոդախախտի հետևանքով դառնում է հաշմանդամ: Սկրինինգային այս ծրագրի շրջանակում «Էրեբունի» ԲԿ ծննդատան նեոնատոլոգները հատուկ վերապատրաստում են անցել՝ ՀՀ առողջապահության նախարարության և «Ջինիշյան հիշատակի հիմնադրամ»-ի հետ համագործակցության արդյուքնում:
27.04.2020 Կարդացեք նաև
12.03.2020
22.12.2018
Fatal error: Uncaught Error: Call to a member function bind_param() on bool in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1230) : eval()'d code:1 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1230): eval() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(727): TableManager->querySelectField() #2 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(747): TableManager->doSelect() #3 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(44): TableManager->doSelectOne() #4 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3655): Flud->checkBlockedIp() #5 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #6 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1230) : eval()'d code on line 1















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ