Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս երեխաների մասին

Եվրոպական մանկաբուժական միության կողմից հրատարակվել է գիրք` նվիրված մանկաբուժական ծառայություններին, երեխաների խնամքին և այլ հարցերին.arabkirjmc.am

Եվրոպական մանկաբուժական միության կողմից հրատարակվել է գիրք` նվիրված մանկաբուժական ծառայություններին, երեխաների խնամքին և այլ հարցերին.arabkirjmc.am

Եվրոպական մանկաբուժական ասոցիացիան 2018թ. նոյեմբերին հրատարակել է մի յուրահատուկ գիրք՝ “Սա է, որ ես հավատում եմ, պետք է լինի առաջնայնություն երեխաների առողջապահական ծառայությունների համար՝ երեխաների առողջության խնամքի մեջ ներառված անձանց մտորումները” (This I think should have priority in child health care services: The personal philosophies of people involved in child health care).

Գրքում ամփոփովել են Եվրոպական 24 երկրների  հայտնի մանկաբույժների էսսեներ, ուր արտացոլված են նրանց անձնական փորձի վրա հիմնված մասնագիտական և փիլիսոփայական մտորումները և հայեցակարգային տեսակետները Եվրոպայում երեխաների առողջության, առողջապահության համակարգերի, քաղաքականության, մանկաբուժական ծառայությունների առաջնահերթ խնդիրների վերաբերյալ:

Ինչպես նշված է ներածականում, “..հեղինակներին միավորել է պատասխանատվությունը և համերաշխությունը երեխաների, ընտանիքների, գործընկերների, հասարակության, շրջակա միջավայրի և խաղաղ աշխարհի նկատմամբ..”:  Ի շարս այլ հեղինակների, գրքում ներառված է

“Արաբկիր” բժշկական համալիրին կից Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի ղեկավար, ԵՊԲՀ մանկաբուժության ամբիոնի դոցենտ, ՀՀ ԱՆ մանկաբուժական խորհրդատու Սերգեյ Սարգսյանի նշված խնդիրներին վերաբերվող էսսեն: Գրքի էլեկտրոնային տարբերակը հասու է բոլոր ցանկացողներին:

Սկզբնաղբյուր. arabkirjmc.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ