Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս երեխաների մասին

Երբեմն հանդիպող վիճակներ և սխալ մոտեցումներ շարքից` երկարատև հազ. կլինիկական դեպք. arabkirjmc.am

Երբեմն հանդիպող վիճակներ և սխալ մոտեցումներ շարքից` երկարատև հազ. կլինիկական դեպք. arabkirjmc.am

Վաղ տարիքի տղայի մոտ առկա էր հազի երկարատև պատմություն, հաճախակի սրացումներ, կրկնվող բրոնխիտներ, մեկ անգամ նաև` թոքաբորբ: Երբ ուսումնասիրվեց այդ կրկնվող վիճակների պատճառները, պարզվեց, որ երեխան մեծանում է մի ընտանիքում, քաղաքի բնակարանային այնպիսի պայմաններում, որտեղ ծխում են երեխայի հայրը, մայրը և տատիկը:

Արդեն դժվար չէր պատկերացնել, թե այդ բնակարանում ինչ քանակով և խտությամբ էր օդը ներծծված նիկոտինով: Քանի որ հիվանդությունը, սկսվելով այդ ծխախոտային «թունավորման» գործոնից, արդեն հիմնավորվել և շատ էր զարգացել, ապա դժվար էր սպասել, որ գործոնի վերացմամբ խնդիրը միանգամից կլուծվեր, և բրոնխներն արագ կվերականգնվեն:


Բայց, անկասկած, առաջին գործը պետք է լիներ անմիջական պատճառի վերացումը և նիկոտինի շարունակական ազդեցության դադարեցումն արդեն հիվանդ երեխայի վրա:

Հարազատներին բացատրվեց այդ ամենը, նրանք հասկացան, որ երեխայի հիվանդության պատճառը իրենք են, և մայրն ու հայրը անմիջապես հրաժարվեցին ծխախոտից, տանը և երեխայի մոտ ծխելուց:

Ամենադժվարն այդ հարցը կարգավորվեց երեխայի տատիկի մոտ, ով 40 տարվա ծխող էր և նրա համար շատ դժվար էր հրաժարվել իր ամենօրյա սովորությունից: Ծխախոտի գործոնը հանելուց հետո բուժումների արդյունքներն առավել արդյունավետ էին, երեխայի վիճակը բարելավվեց:

Այս դեպքը վկայում է, որ պատճառահետևանքային կապը հասկանալու համար անհրաժեշտ է մանրամասն ուսումնասիրել անամնեզը, անգամ երեխայի ապրելու պայմանները:

Սերգեյ Սարգսյան, մանկաբույժ,

«Արաբկիր» բժշկական համալիրին կից՝ Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի ղեկավար, Առողջապահության նախարարության մանկաբուժական խորհրդատու

Սկզբնաղբյուր. arabkirjmc.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ