Լրահոս երեխաների մասին
Երեխայի վատ տրամադրությունը պետք է ահազանգ լինի. կլինիկական դեպք. arabkirjmc.am
2 տարի առաջ Արաբկիր ԲՀ էր ընդունվել անհանգստացնող ախտանիշներով երեխա: Մայրը նշում էր, որ երեխան մինչ այդ շատ աշխույժ, ուրախ, ակտիվ, երեխա էր: 10 ամսականից սկսած, միանգամից փոխվել էր, դարձել էր անտրամադիր, չէր ժպտում, մեկ ուրախ էր, մեկ` տխուր, քնկոտ էր, թույլ, հուզականությամբ նմանվում էր հասուն մարդու: Այդ տարիքում նման երևույթների առկայությունն ահազանգ է: Եթե երեխան առանց պատճառի անհանգիստ է, տխուր, ուրեմն օրգանիզմում առկա են խնդիրներ, որոնք պետք էր պարզել: Ընդհանրապես, նման վիճակները ծնողներն անմիջապես նկատում են:
Պարզվեց, որ երեխան ժամանակին հավելյալ սնունդ չի ստացել, այդ թվում նաև` մսամթերք, և վիտամին B12-ի դեֆիցիտի խնդիր էր առաջացել: Երեխան հետազոտվեց, հաստատվեց B խմբի վիտամինային խնդրի առկայությունը: Նշանակվեց համապատասխան բուժում՝ դեֆիցիտ վիտամինների ներարկումներ: Կարճ ժամանակում երեխայի վիճակը կարգավորվեց, նա կրկին դարձավ աշխույժ, ուրախ և ակտիվ:
Առաքելյան Էլիզա,
«Արաբկիր» բժշկական համալիր, մինչև մեկ տարեկան երեխաների բաժանմունքի բժիշկ
Կարդացեք նաև
Վերջին տարիներին երեխաների մոտ հաճախ հանդիպող դիմածնոտային շրջանի թարախաբորբոքային հիվանդությունները բավականին աճել են...
Կրծքի կաթը մանկան լավագույն և բնական միակ սնունդն է:
Կրծքով սնուցումը յուրաքանչյուր երեխայի իրավունքն է, նրա առողջ աճի և զարգացման գրավականը...
Կորոնավիրուսի պանդեմիան թափ է հավաքում: Այս վիրուսի բնույթն ուսումնասիրվում է, և առայժմ հարցերն ավելի շատ են, քան` պատասխանները: Առանձնահատուկ տագնապում են մայրերը: Ի՞նչ անել, եթե կինը նորածին երեխա ունի...
Ինչպես նշում է The Daily Mail-ը, ավելի մեծահասակ ծնողների՝ մայրերի և հայրերի երեխաներն ավելի պակաս ագրեսիվ են: Կատարվել է 10-12 տարեկան 32800 հոլանդացի երեխաների վարքի ուսումնասիրություն: Նաև հաշվի է առնվել ծնողների տարիքը...
2,5-3 տարեկան տղա երեխա հոսպիտալացվել էր փսխումների կապակցությամբ, ում մոտ էնդոսկոպիկ հետազոտության արդյունքում ստամոքսի սուր խոց էր հայտնաբերվել: Թեև այդ տարիքին խոցն ընդհանրապես բնորոշ չէ։ Ինչպե՞ս, ի՞նչ պատճառով էր խոցն...
Եվրոպական մանկաբուժական ասոցիացիան 2018թ. նոյեմբերին հրատարակել է մի յուրահատուկ գիրք՝ “Սա է, որ ես հավատում եմ, պետք է լինի առաջնայնություն երեխաների առողջապահական ծառայությունների համար...
Վաղ տարիքի տղայի մոտ առկա էր հազի երկարատև պատմություն, հաճախակի սրացումներ, կրկնվող բրոնխիտներ, մեկ անգամ նաև` թոքաբորբ: Երբ ուսումնասիրվեց այդ կրկնվող վիճակների պատճառները, պարզվեց, որ երեխան մեծանում է մի ընտանիքում...
Այս տարվա առաջին 9 ամսվա ընթացքում Հայաստանի ամեն 100-րդ երեխան դիմել է բուժօգնության՝ մանկական վնասվածքի պատճառով: Իրավիճակն անհանգստացնող է հատկապես Կոտայքի, Շիրակի և Լոռու մարզերում...
Մասնագետները խորհուրդ են տալիս տոների ժամանակ չփոխել երեխայի՝ սովորական դարձած սննդակարգը։ Ցանկալի է, որպեսզի երեխան շարունակի սնվել սովորականի պես՝ ուտի իր ամենօրյա ճաշերը, իր սովորական ժամերին...
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYBFYmsk' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1403