Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս երեխաների մասին

Նոր թեստը կօգնի ախտորոշել աուտիզմով երեխաների տագնապային խանգարումը. news.am

Նոր թեստը կօգնի ախտորոշել աուտիզմով երեխաների տագնապային խանգարումը. news.am

Աուտիզմով որոշ հիվանդների մոտ առաջանում են տագնապային խանգարումներ, որոնք դժվար է ախտորոշել, քանի որ այս խանգարումների ախտանիշերը նման են աուտիզմի ախտանիշերին: Երկու դեպքում էլ երեխայի կյանքի որակն ավելի ցածր է, քան միայն աուտիզմով տառապողի, ուստի կարեւոր է տագնապի խանգարումների ժամանակին ախտորոշումը եւ դրանց բուժումը:

Drexel University-ի հետազոտող Քոնոր Քերնսը Anxiety Disorders Interview Schedule-ի հարցաշարին սեփական լրացում է ստեղծել: Այն անվանել են Kerns’ Autism Spectrum Addendum: Հեղինակն այն մշակել է 2014 թվականից եւ վերջերս թեստավորել է աուտիզմով եւ տագնապային խանգարումով 8-13 տարեկան 69 երեխաների:

Kerns’ Autism Spectrum Addendum-ի միջոցով ստացված եզրակացությունները ստուգել են այլ մեթոդներով, որոնք օգտագործվում են տագնապային խանգարումները հայտնաբերելիս: Բոլոր ստուգումների արդյունքները համընկել են, այսպիսով, նոր հարցերը կօգնեն աուտիզմով երեխաների շրջանում տագնապի խանգարումներն ախտորոշելիս:

Մասնագետի խոսքով՝ այս հիվանդությունների ախտանիշերն, իրավամբ, դժվար է միմյանցից տարբերել. օրինակ, երեխան մարդկանցից խուսափում է եւ՛ աուտիզմի (չի ցանկանում շփվել), եւ՛ տագնապային խանգարման (վախենում է շփվել) ժամանակ:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. Online-diagnos.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ