Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս երեխաների մասին

Աղիքային մանրէների դերը ասթմայի զարգացման գործընթացում. news.am

Աղիքային մանրէների դերը ասթմայի զարգացման գործընթացում. news.am

Աղիքային մանրէները կարող են կարեւոր դեր խաղալ երեխաների մոտ ասթմայի առաջացման հարցում: Նման եզրահանգման են եկել Լինչեպինգի համալսարանից շվեդ գիտնականները, որոնց հետազոտության արդյունքները հրապարակվել են The Journal of Allergy and Clinical Immunology-ում:

Մասնագետներն ուսումնասիրել են 1-12 ամսական երեխաների հետազոտությունները եւ հայտարարել, որ մարդու կյանքի առաջին տարին լուրջ ազդեցություն է ունենում իմունային համակարգի զարգացման վրա: Գիտնականների խոսքով՝ ստացված արդյունքները հաստատում են տեսությունն այն մասին, որ աղիքային միջավայրն ազդում է ասթմայի առաջացման վտանգի վրա:

«Կարծում ենք, որ աղիքային մանրէների բազմազանությունը նպաստում է լորձաթաղանթի իմունային պաշտպանության ամրապնդմանը: Մեր նոր հետազոտության ընթացքում տեսանք երեխաների մոտ աղիքային մանրէների վրա իմունային արձագանքի տարբերությունը, որոնց մոտ ավելի ուշ ալերգիայի նախանշաններ են ի հայտ եկել»,- նշել են հետազոտության հեղինակները:

Գիտնականներն ուսումնասիրել են նմուշներում մանրէների կազմը եւ տարբերություն բացահայտել IgA հակամարմինների կենտրոնացման մեջ, որոնք լորձաթաղանթի պաշտպանական մեխանիզմի դեր են կատարում:

Ըստ գիտնականների՝ մանրէների տեսակներում հստակ տարբերություններ են նկատվել, որոնց արձագանքել է իմունային պաշտպանությունը, եւ հավելել, որ IgA հակամարմինների ցածր մակարդակ է արձանագրվել այն երեխաների մոտ, որոնց մոտ ասթման զարգացել է կյանքի առաջին յոթ տարիների ընթացքում:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. respiratoria.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ