Լրահոս երեխաների մասին
Յոգան դեռահասներին կօգնի առանց հակադեպրեսանտների հաղթահարել տագնապահարույց խանգարումները. news.am
Յոգան, մեդիտացիան եւ ըմբռնողականության գործնական պարապմունքները կօգնեն լավացնել այն դեռահասների վիճակը, որոնք տառապում են տագնապահարույց խանգարումներով: Այս մասին հայտնում են University of Cincinnati-ի հետազոտողները:
Այսօր տագնապահարույց խանգարումների դեմ պայքարելիս, որը հանդիպում է 13-18 տարեկան յուրաքանչյուր չորրորդ երեխայի մոտ, հաճախ օգտագործում են հակադեպրեսանտներ կամ այլ դեղեր, սակայն գիտնականներն առաջարկում են փորձել կրճատել օգտագործվող դեղերի քանակը (ինչն, անկասկած, կլինի հօգուտ իրենց՝ դեռահասների առողջության համար), դրանց մի մասը փոխարինելով յոգայով:
Journal of Child and Adolescent Psychopharmacology ամսագրում հրապարակված հետազոտությանը մասնակցել են 9-16 տարեկան երեխաներ, որոնց ախտորոշել են տագնապահարույց խանգարումներ: 12 շաբաթվա ընթացքում յուրաքանչյուր երեխա անցել է ֆլուորոգրաֆիկ ՄՌՏ, ինչպես նաեւ բուժման կուրս, որը ներառել է մեդիտացիա եւ յոգա: Այսպիսով, երեխաներին առաջարկվել են սթրեսի դեմ պայքարելու նոր միջոցներ:
Հետազոտության հեղինակները նշել են, որ այս կուրսն անցած երեխաների մոտ զգալիորեն մեծացել է ուղեղի այն հատվածի ակտիվությունը, որը դերակատարում ունի հուզական եւ մտավոր տեղեկատվության մշակման գործում: Բացի այդ, փոխվել է ուղեղի կղզյակային հատվածի ակտիվությունը, որը մասնակցում է ինքնազգացողություններին հետեւելուն: Ավելին՝ հետազոտությունը ցույց է տվել, որ այսպիսի կուրս անցած երեխաների ծնողների մոտ նույնպես նվազել է տագնապի զգացումը:
Հետազոտողները կարծում են, որ յոգան, մեդիտացիան եւ ընբռնողականության գործնական պարապմունքները կարող են օգնել հրաժարվելու հակադեպրասանտների օգտագործումից, որը հատկապես կարեւոր է դեռահաս տարիքում՝ հաշվի առնելով, թե այդ դեղերը վտանգավոր ինչ կողմնակի հետեւանքներ կարող են առաջացնել:
Կարդացեք նաև
Առողջ մեծանալու գրավականը` քիչ նստել և շատ շարժվել:
Վերջին շրջանում ճիշտ հակառակն է, երեխաներն օրվա մեծ մասն էկրանների դիմաց են...
27.06.2024
Վերջին տարիներին երեխաների մոտ հաճախ հանդիպող դիմածնոտային շրջանի թարախաբորբոքային հիվանդությունները բավականին աճել են...
05.06.2024
Կրծքի կաթը մանկան լավագույն և բնական միակ սնունդն է:
Կրծքով սնուցումը յուրաքանչյուր երեխայի իրավունքն է, նրա առողջ աճի և զարգացման գրավականը...
03.08.2022
Կորոնավիրուսի պանդեմիան թափ է հավաքում: Այս վիրուսի բնույթն ուսումնասիրվում է, և առայժմ հարցերն ավելի շատ են, քան` պատասխանները: Առանձնահատուկ տագնապում են մայրերը: Ի՞նչ անել, եթե կինը նորածին երեխա ունի...
17.04.2020
Ինչպես նշում է The Daily Mail-ը, ավելի մեծահասակ ծնողների՝ մայրերի և հայրերի երեխաներն ավելի պակաս ագրեսիվ են: Կատարվել է 10-12 տարեկան 32800 հոլանդացի երեխաների վարքի ուսումնասիրություն: Նաև հաշվի է առնվել ծնողների տարիքը...
12.03.2020
2,5-3 տարեկան տղա երեխա հոսպիտալացվել էր փսխումների կապակցությամբ, ում մոտ էնդոսկոպիկ հետազոտության արդյունքում ստամոքսի սուր խոց էր հայտնաբերվել: Թեև այդ տարիքին խոցն ընդհանրապես բնորոշ չէ։ Ինչպե՞ս, ի՞նչ պատճառով էր խոցն...
22.01.2019
Եվրոպական մանկաբուժական ասոցիացիան 2018թ. նոյեմբերին հրատարակել է մի յուրահատուկ գիրք՝ “Սա է, որ ես հավատում եմ, պետք է լինի առաջնայնություն երեխաների առողջապահական ծառայությունների համար...
15.01.2019
Վաղ տարիքի տղայի մոտ առկա էր հազի երկարատև պատմություն, հաճախակի սրացումներ, կրկնվող բրոնխիտներ, մեկ անգամ նաև` թոքաբորբ: Երբ ուսումնասիրվեց այդ կրկնվող վիճակների պատճառները, պարզվեց, որ երեխան մեծանում է մի ընտանիքում...
22.12.2018
2 տարի առաջ Արաբկիր ԲՀ էր ընդունվել անհանգստացնող ախտանիշներով երեխա: Մայրը նշում էր, որ երեխան մինչ այդ շատ աշխույժ, ուրախ, ակտիվ, երեխա էր: 10 ամսականից սկսած, միանգամից փոխվել էր, դարձել էր անտրամադիր, չէր ժպտում...
19.12.2018
Այս տարվա առաջին 9 ամսվա ընթացքում Հայաստանի ամեն 100-րդ երեխան դիմել է բուժօգնության՝ մանկական վնասվածքի պատճառով: Իրավիճակն անհանգստացնող է հատկապես Կոտայքի, Շիրակի և Լոռու մարզերում...
17.12.2018
Մասնագետները խորհուրդ են տալիս տոների ժամանակ չփոխել երեխայի՝ սովորական դարձած սննդակարգը։ Ցանկալի է, որպեսզի երեխան շարունակի սնվել սովորականի պես՝ ուտի իր ամենօրյա ճաշերը, իր սովորական ժամերին...
29.12.2017
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYxGRQU2' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ