Լրահոս երեխաների մասին
Աղմուկը մանուկներին խանգարում է նոր բառեր մտապահել. news.am
Ֆոնային աղմուկը մանուկներին խանգարում է նոր բառեր մտապահել եւ ճանաչել շրջապատող աշխարհը: Այս մասին հայտնում են University of Wisconsin-Madison-ի գիտնականները՝ Բրիաննա ՄաքՄիլանի գլխավորությամբ:
Նրանց խոսքով՝ առավել խաղաղ պայմաններում երեխաներն ավելի լավ են մտապահում նոր բառերը, իսկ ահա ուղեկցող ձայները նրանց շեղում են՝ ընդհուպ այն աստիճան, որ եթե երեխայի շուրջն աղմուկ է, կարող է ընդհանրապես հիշողության մեջ չֆիքսել նոր բառը:
Հետազոտությանը, որի արդյունքները հրապարակվել են Child Development ամսագրում, մասնակցել է 22-ից 30 ամսական 106 երեխա: Նրանց բաժանել են երեք խմբի: Նախ երեխաներին տվել են լսելու մի քանի նախադասություն, եւ բացատրել են դրանցում առկա երկու նոր բառի նշանակությունը: Անուհետեւ երեխաներին ցույց են տվել համապատասխան իրերը: Եզրափակիչ փուլում փորձի մասնակիցներին խնդրել են կրկնել այն բառերը, որոնք սովորել են:
Առաջին խմբում 22-ից 24 ամսական 40 երեխա կար: Փորձն անցկացնելիս ինչ-որ մեկն անընդհատ խոսում էր՝ կամ բարձրաձայն, կամ` ցածրաձայն: Բառերը կարողացել են կրկնել միայն այն մանուկները, ովքեր «աշխատել» են լռության մեջ: Երկրորդ խումբը կազմված էր մինչեւ 28-30 ամսական 40 երեխայից: Հետազոտողները նույն կերպ են վարվել, եւ կրկին նոր բառերը կարողացել են մտապահել միայն այն նախադպրոցականները, ում չի խանգարել ֆոնային աղմուկը: Երրորդ խումբը կազմված էր ավելի մեծ 26 երեխաներից (մոտավորապես 30 ամսական): Նախ մասնակիցներին ներկայացվել է երկու նոր բառ, ընտ որում՝ լռության պայմաններում: Այնուհետեւ նրանց բացատրել են այդ բառերի նշանակությունը, հետո ներկայացրել են երկու այլ բառ՝ սենյակում ստեղծելով աղմուկի այն մակարդակը, որը երկրորդ խմբի երեխաներին խանգարել էր: Երբ նրանց հարցրել են՝ ինչ են նշանակում չորս նոր բառերը, նրանք կարողացել են հաջողությամբ կրկնել միայն այն երկու բառերը, որոնք լսել են լռության մեջ:
Բրիաննա ՄաքՄիլանը նշել է, որ բառեր սովորեցնելու հմտությունը շատ կարեւոր է, որն ազդեցություն ունի այն հանգամանքի վրա, թե երեխան ինչ հաջողություն կունենա դպրոցում: Նա հավելել է, որ ժամանակակից տներում հաճախ է տիրում ֆոնային աղմուկ՝ հեռուստացույց, ռադիո, մեծահասակներ, որոնք ինչ-որ բան են խոսում, եւ այդ ամենը խանգարում է երեխաներին նորը մտապահելու հարցում: Մասնագետն ընդգծել է, որ երբ մեծահասակները զբաղվում են երեխաների հետ, լավ կլինի նախապես մտահոգվեն կողմնակի աղմուկի բացառման մասին:
25.07.2016 Կարդացեք նաև
Առողջ մեծանալու գրավականը` քիչ նստել և շատ շարժվել:
Վերջին շրջանում ճիշտ հակառակն է, երեխաներն օրվա մեծ մասն էկրանների դիմաց են...
27.06.2024
Վերջին տարիներին երեխաների մոտ հաճախ հանդիպող դիմածնոտային շրջանի թարախաբորբոքային հիվանդությունները բավականին աճել են...
05.06.2024
Կրծքի կաթը մանկան լավագույն և բնական միակ սնունդն է:
Կրծքով սնուցումը յուրաքանչյուր երեխայի իրավունքն է, նրա առողջ աճի և զարգացման գրավականը...
03.08.2022
Կորոնավիրուսի պանդեմիան թափ է հավաքում: Այս վիրուսի բնույթն ուսումնասիրվում է, և առայժմ հարցերն ավելի շատ են, քան` պատասխանները: Առանձնահատուկ տագնապում են մայրերը: Ի՞նչ անել, եթե կինը նորածին երեխա ունի...
17.04.2020
Ինչպես նշում է The Daily Mail-ը, ավելի մեծահասակ ծնողների՝ մայրերի և հայրերի երեխաներն ավելի պակաս ագրեսիվ են: Կատարվել է 10-12 տարեկան 32800 հոլանդացի երեխաների վարքի ուսումնասիրություն: Նաև հաշվի է առնվել ծնողների տարիքը...
12.03.2020
2,5-3 տարեկան տղա երեխա հոսպիտալացվել էր փսխումների կապակցությամբ, ում մոտ էնդոսկոպիկ հետազոտության արդյունքում ստամոքսի սուր խոց էր հայտնաբերվել: Թեև այդ տարիքին խոցն ընդհանրապես բնորոշ չէ։ Ինչպե՞ս, ի՞նչ պատճառով էր խոցն...
22.01.2019
Եվրոպական մանկաբուժական ասոցիացիան 2018թ. նոյեմբերին հրատարակել է մի յուրահատուկ գիրք՝ “Սա է, որ ես հավատում եմ, պետք է լինի առաջնայնություն երեխաների առողջապահական ծառայությունների համար...
15.01.2019
Վաղ տարիքի տղայի մոտ առկա էր հազի երկարատև պատմություն, հաճախակի սրացումներ, կրկնվող բրոնխիտներ, մեկ անգամ նաև` թոքաբորբ: Երբ ուսումնասիրվեց այդ կրկնվող վիճակների պատճառները, պարզվեց, որ երեխան մեծանում է մի ընտանիքում...
22.12.2018
2 տարի առաջ Արաբկիր ԲՀ էր ընդունվել անհանգստացնող ախտանիշներով երեխա: Մայրը նշում էր, որ երեխան մինչ այդ շատ աշխույժ, ուրախ, ակտիվ, երեխա էր: 10 ամսականից սկսած, միանգամից փոխվել էր, դարձել էր անտրամադիր, չէր ժպտում...
19.12.2018
Այս տարվա առաջին 9 ամսվա ընթացքում Հայաստանի ամեն 100-րդ երեխան դիմել է բուժօգնության՝ մանկական վնասվածքի պատճառով: Իրավիճակն անհանգստացնող է հատկապես Կոտայքի, Շիրակի և Լոռու մարզերում...
17.12.2018
Մասնագետները խորհուրդ են տալիս տոների ժամանակ չփոխել երեխայի՝ սովորական դարձած սննդակարգը։ Ցանկալի է, որպեսզի երեխան շարունակի սնվել սովորականի պես՝ ուտի իր ամենօրյա ճաշերը, իր սովորական ժամերին...
29.12.2017
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYmqOEXm' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ