Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս երեխաների մասին

Երեխաներին պետք է սկսել կարդալ սովորեցնել 3 տարեկանում. գիտնականներ. 1in.am

Երեխաներին պետք է սկսել կարդալ սովորեցնել 3 տարեկանում. գիտնականներ. 1in.am

Երեխաները պետք է գրավոր խոսքի այբուբենը սկսեն սովորել ոչ թե 5-6 տարեկանում, այլ արդեն 3 տարեկանում, երբ նրանք նկարները տպագրված և գրված բառերից տարբերելու ունակություն են ձեռք բերում: Այս մասին հայտնում են գիտնականները Child Development ամսագրում հրապարակված հոդվածում:

«Մեր ստացած արդյունքները ցույց են տալիս, որ կարդալու մասին ամենահիմնական պատկերացումները երեխաների շրջանում առավել վաղ են առաջանում, քան կարծում էին: Հենվելով այդ տվյալների վրա, կարող ենք վաղ տարիքում գնահատել, թե ո՞ր երեխաները հեշտ կսովորեն կարդալ, իսկ ում լրացուցիչ օգնության կարիք կլինի»,- նշում է Ռեբեկա Թրեյմանն ամերիկյան Սնեթ-Լուսիում Վաշինգտոնի համալսարանից:

Թրեյմանը և նրա գործընկերները եզրակացրել են, որ երեխաներին կարելի է և պետք է սկսել կարդալ սովորեցնել 3 տարեկանում՝ հետևելով մանկապարտեզի 3-5 տարեկան 100-ից ավելի սաների վարքին և մտավոր ունակությունների զարգացմանը, որոնց մինչ այդ ծնողները ոչ մի անգամ չեն փորձել կարդալ ու գրել սովորեցնել:

Փորձերի ընթացքում գիտնականները երեխաներին բառերի լուսանկարներ և սխեմատիկ նկարներ են ցույց տվել, որոնցում պատկերված են եղել շներ, և մի մասի տակ գրված է եղել «շուն» բառը: Հերթական նկարը ցույց տալով՝ մասնագետները կարդացել են քարտի վրա գրված բառը, որոշ ժամանակ անց այդ նկարները ևս մեկ անգամ ցույց են տվել ու ասել, թե ինչ բառ է գրված լուսանկարի վրա: Գիտնականները «շփոթել են» «շուն» և «շնիկ» բառերը` ստուգելու համար, արդյո՞ք երեխաները տարբերում են այդ երկու հասկացությունները, թե՞ դրանք նրանց համար նույնն են:

Փորձը ցույց է տվել, որ երեխաները նույնիսկ 3 տարեկանում կարող են գիտակցել այդ տարբերությունը, ինչը խոսում է այն մասին, որ նրանք հասկանում են՝ ինչ է նշանը և դրանք ինչ դեր ունեն գրավոր խոսքում:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. xn----8sbejf1b9b0a3g.xn--p1ai
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ