Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս երեխաների մասին

Մի սպանեք Ձմեռ պապին. երեխաներն իրենք կհասկանան, որ նա գոյություն չունի. 1in.am

Մի սպանեք Ձմեռ պապին. երեխաներն իրենք կհասկանան, որ նա գոյություն չունի. 1in.am

Մասնագետների պնդմամբ՝ երեխայի մոտ Սանտա Կլաուսի մասին լեգենդը 5-7 տարեկանում ինքնաբերաբար անհետանում է։ Իսկ եթե երեխան 9 տարեկանում դեռ հավատում է բարի ծերուկին, ապա դա մտածելու տեղիք է տալիս։ Այս մասին ասվում է La Stampa կայքի հրապարակման մեջ:

«Ամեն տարի ծնողները մտածում են, թե արդյո՞ք երեխաներին ճշմարտությունն ասելու և եղջերուների, սահնակի և նվերների արտադրության լաբորատորիայի տիրոջ մասին երևակայությանը վերջ դնելու ժամանակը չէ: Այս կասկածները ուսումնասիրվում են լուրջ հոգեբանական հետազոտություններում»,- գրում է պարբերականը:

«Հոգեբանները նշում են, որ ավելի հաճախ հենց երեխան է սկսում հասկանալ, որ լեգենդար Սանտա Կլաուսը ֆանտաստիկ երևակայություն է, որ Լապլանդիայից ոչ մի ծերուկ էլ գոյություն չունի, ով կհասցներ այդքան կարճ ժամանակում՝ մի երեկոյի ընթացքում միլիարդավոր նվերներ տանել մոլորակի բոլոր երեխաներին: Գիտնականների կարծիքով՝ Ձմեռ պապի հետ հրաժեշտը տեղի է ունենում 5-7 տարեկան հասակում: Նրանք խորհուրդ են տալիս չշտապել և շարունակել եղևնու տակ նվերների հայտնվելու արարողությունը»,- շարունակում է թղթակիցը:

«Սակայն ծնողները պետք է անհանգստանան, եթե երեխան, ով հասել է այն տարիքին, որ դժվար է հավատալ հրաշքների, նույնիսկ ի հեճուկս ընկերների կողմից ծաղրի և քննադատության՝ շարունակում է անտեսել իրականությունը: Ձմեռ պապի լեգենդին «հավատալու» համառության տակ կարող է թաքնված լինել երևակայության աշխարհում մնալու ցանկությունը: Ըստ իտալացի հոգեբան Ջանանտոնիոյի՝ 9 տարեկանից հետո Ձմեռ պապին հավատալը խոսում է տհասության և սխալ դաստիարակության մասին»,- նշվում է հոդվածում:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. www.mk.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ