Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս երեխաների մասին

Անհնազանդ երեխաները կյանքում առավել հաջողակ մարդիկ են դառնում. news.am

Անհնազանդ երեխաները կյանքում առավել հաջողակ մարդիկ են դառնում. news.am

Անհնազանդ երեխաները զայրացնում են ծնողներին։ Սակայն հենց նման երեխաներն են կյանքում առավել հաջողակ մարդիկ դառնում։ Նման եզրակացության են եկել Բեռլինի ազատ համալսարանիր գիտնականները։

Ուսումնասիրելով 745 երեխաների՝ գերմանացի հետազոտողները եկել են այն եզրակացության, որ ամնենաանհնազանդ երեխաները չափահաս տարիքում ավելի շատ գումար են վաստակում, իսկ հլու-հնազանդ երեխաներն ավելի համեստ եկամուտների տեր են դառնում։

Կայացած կանոնները խախտելն ու ծնողների հեղինակությանը հակադրվելը կարելի է համարել մեծ գումար վաստակելու կանխանշան, կարծում են հետազոտողները։ Մասնագետներն իրենք էլ վստահ չեն, թե ինչու են անհնազանդ երեխաներն առավել հաջողակ դառնում։ Սակայն նրանք ենթադրում են, որ, այսպես կոչված, ըմբոստ բնավորություն ունեցող երեխաներն իրենց ավելի ագրեսիվ են պահում, երբ խոսքը վերաբերում է աշխատավարձին կամ դրա ավելացմանը։ Բացի այդ, նման երեխաները մեծ տարիքում պատրաստ են խախտել օրենքը եւ դիմել ոչ այնքան ընդունելի արարքների, եթե դա կօգնի իրենց։

Գիտնականները խորհուրդ են տալիս անհնազանդ երեխաների էներգիան ուղղել ավելի կառուցողական հունի (նրանք ագրեսիվ են, քանի որ չգիտեն, թե ինչով զբաղվեն)։ Նրանք խորհուրդ են տալիս խթանել երեխաների նախաձեռնողությունը։

Այս մասին ասված է Development Psychology ամսագրում։

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. xn----7sbbgcauab6bhsvcbi3cn0g.xn--p1ai
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ