Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս երեխաների մասին

Ձիթապտղի ու արեւածաղկի յուղերը վնասակար են նորածինների մաշկի համար. news.am

Ձիթապտղի ու արեւածաղկի յուղերը վնասակար են նորածինների մաշկի համար. news.am

Ձիթապտղի ու արեւածաղկի յուղերը թուլացնում են նորածինների մաշկի բնական պաշտպանական հատկությունները: Նման եզրակացության են հանգել Մեծ Բրիտանիայի Մանչեսթերի համալսարանի փորձագետները: Պետք է նշել, որ խոնավացնելու նպատակով նորածինների մաշկին ձիթապտղի կամ արեւածաղկի յուղ քսելը բավականին տարածված պրակտիկա է մանկաբարձների շրջանում:

Նորածնի մաշկի վրա ձիթապտղի կամ արեւածաղկի յուղը քսելու դեպքում թուլանում է մաշկի պաշտպանական շերտը, որն արգելափակում է ինֆեկցիաների ու ալերգենների ներթափանցումը, նաեւ՝ կանխում ջրազրկումը: Գիտնականներն ուսումնասիրել են ձիթապտղի ու արեւածաղկի յուղերի ներգործությունն ու ստացված արդյունքների մասին հայտնել Аcta Dermato-Venereologica ամսագրում:

Հետազոտության ընթացքում Saint Mary's Hospital հիվանդանոցի մանկաբարձները 115 նորածինների երեք խմբերի են բաժանել: Առաջին խմբում երեխաներին ձիթապտղի յուղ էին քսում, երկրորդում՝ արեւածաղկի, իսկ երրորդում՝ առհասարակ ոչ մի յուղ: 28 օր շարունակ առաջին երկու խմբերի նորածինների մաշկի փոքրիկ տարածքները մշակում էին մի քանի կաթիլ ձեթով:

Այնուհետեւ հետազոտողները ուսումնասիրել են երեխաների մաշկի լիպիդային պլաստիկ կառուցվածքն ու պարզել, որ առաջին երկու խմբերում մաշկի պաշտպանական շերտի զարգացումն ու դրա աշխատանքը դանդաղել էր՝ հսկիչ խմբի համեմատ: Սա վկայում է այն մասին, որ նորածնային մաշկի բնական պաշտպանական հատկությունները խախտվում են այդ յուղերի ազդեցության ներքո: Այդ յուղերը կանխում են լիպիդային սկավառակների արագ զարգացումը, ինչը կարող է մաշկային խնդիրների՝ օրինակ, էկզեմայի զարգացման պատճառ դառնալ:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. mynewbaby.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ