Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս երեխաների մասին

Ավստրալիացի գիտնականները նեյրոբլաստոմայի բուժման նոր միջոց են ստեղծել. news.am

Ավստրալիացի գիտնականները նեյրոբլաստոմայի բուժման նոր միջոց են ստեղծել. news.am

Ավստրալիացի գիտնականները փորձարարական դեղ են մշակել, որը կարող է արդյունավետ լինել նեյրոբլաստոմայի՝ երեխաների նյարդային համակարգի քաղցկեղի  դեմ պայքարում. այս հիվանդությունը զարգանում է սաղմնային նյարդային բջիջներում։

Ներկայում CBL01371 կոդային անվանմամբ դեղը փորձարկվում է հասուն հիվանդների վրա, բայց՝ գիտնականների խոսքով, այն երեխաների նյարդային համակարգի զարգացումը դադարեցնելու ներուժ ունի։ Նեյրոբլաստոմայի լաբորատոր նմուշների վրա հետազոտության հեղինակները ցույց են տվել, որ դեղը կարող է հենց սկզբից կանխել սաղմնային քաղցկեղը՝ դրանով ճանապարհ հարթելով ապագայում այդ հիվանդության կանխարգելման հնարավոր ռազմավարությունների մշակման համար։

Նեյրոբլաստոման քաղցկեղ է, որը զարգանում է չհասունացած նյարդային բջիջներից, որոնք առկա են մարմնի մի քանի մասում։ Դա վաղ մանկությունում ամենից ավելի տարածված ուռուցքի տեսակն է, որը, որպես կանոն, ախտորոշվում է վերջին փուլերում։ Նեյրոբլաստոմայով տառապող երեխաների մոտավորապես կեսն ագրեսիվ ուռուցքներ ունի, եւ հիվանդների կեսից քիչն է ողջ մնում նույնիսկ ինտենսիվ բուժումից հետո, այդ պատճառով ավստրալիացի գիտնականների կողմից մշակված նոր դեղը կարող է հույս տալ շատ հիվանդների եւ նրանց ընտանիքներին։

Նշանակալի է, որ ի տարբերություն շատ այլ քիմիաթերապեւտիկ նյութերի,  CBL0137 դեղը չի վնասում ԴՆԹ-ն, իսկ չէ՞ որ ԴՆԹ-ի վնասվելը լուրջ կողմնակի հետեւանքներ է առաջ բերում, որոնք երեխաներին վնասում են այն բանից հետո, երբ նրանք բուժվում են քաղցկեղից, նշում են փորձագետները։

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ