Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս երեխաների մասին

Մանկական խաղալիքների շարքում՝ Բարբի տիկնիկների բացասական կողմը. 1in.am

Մանկական խաղալիքների շարքում՝ Բարբի տիկնիկների բացասական կողմը. 1in.am

Քեմբրիջի համալսարանի փորձարարական ֆիզիկայի պրոֆեսոր Աֆինա Դոնալդը մանկական խաղալիքներն անվանել է գործոններից մեկը, որոնց պատճառով աղջիկները մեծանալով՝ ավելի քիչ հետաքրքրություն են ցուցաբերում գիտական կարիերայի նկատմամբ, քան տղաները: Այս մասին հայտնում է The Guardian-ը:

Ըստ Դոնալդի՝ գիտության նկատմամբ հետաքրքրությունը ձևավորվում է մանուկ ժամանակ, մինչև 12-13 տարեկանում դպրոցականներն արդեն բավական հստակ հասկանում են, թե որ առարկաները չեն ուզում սովորել: «Աղջիկների խաղալիքներն այնպիսին են, որ դրանցով սովորաբար պասիվ են խաղում, օրինակ՝ Բարբի տիկնիկի մազերն են սանրում: Դրանք կառուցելու, երևակայությունն օգտագործելու մոտիվացում չեն ստեղծում: Չեն զարգացնում ստեղծագործական շերտը՝ ի տարբերություն կոնստրուկտորների, ինչպիսին «Լեգո»-ն է,- նշում է նա:- Եթե աղջիկները միշտ խաղում են տիկնիկներով՝ վերարտադրելով կանացի կարծրատիպային հոգսերը, ինչպե՞ս կարող են իրենց քիմիկոս կամ ինժեներ պատկերացնել»:

Պրոֆեսորը նշել է Բրիտանիայում տղաների և աղջիկների խաղալիքների գովազդներում օգտագործվող բառապաշարի խիստ տարբերությունները: Նրա խոսքով՝ տղաների համար արտադրանքը հաճախ նկարագրում են «հզորություն» և «պայքար» բառերով, իսկ աղջիկների համար ապրանքների գովազդներում՝ «մոգություն» և «սեր»: «Ես մարտերի երկրպագու չեմ, բայց ըստ իս՝ կարևոր է, որ մի դեպքում խրախուսվում է ակտիվ վարքը, մյուսում՝ պասիվությունն ու հավատը, որ մոգությունը կլուծի բոլոր խնդիրները»,- նշում է պրոֆեսորը:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. subscribe.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ