Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս երեխաների մասին

Աչքերով կարելի է կանխատեսել երեխայի մոտ դեպրեսիայի զարգացման հավանականությունը. med.news.am

Աչքերով կարելի է կանխատեսել երեխայի մոտ դեպրեսիայի զարգացման հավանականությունը. med.news.am

Երեխայի մոտ դեպրեսիայի զարգացման հավանականությունը կարելի է պարզել աչքի հասարակ թեստի միջոցով, պնդում են Բինհեմպտոնի համալսարանի գիտնականները:

Իրենց փորձարկման շրջանակներում գիտնականները հետազոտել են 47 կանանց ու նրանց երեխաներին: Բոլոր մայրերը նախկինում դեպրեսիա ունեին, եւ դա հնարավորություն էր տալիս պարզել՝ փոխանցվու՞մ է, արդյոք, այս հիվանդությունը ժառանգաբար:

Երեխաներին տարբեր հուզականությամբ մարդկանց դեմքեր էին ցույց տալիս (ուրախ, զայրացած, տխուր եւ այլն) եւ հետեւում նրանց բբերին: Այնուհետեւ երկու տարի շարունակ գիտնականներ յուրաքանչյուր վեց ամիսը մեկ ստուգում էին երեխաների հոգեբանական վիճակը:

«Այն երեխաները, որոնց բբերը լայնանում էին տխուր դեմքեր տեսնելիս, հետագայում ավելի շատ էին հակված դեպրեսիայի զարգացմանը: Այնպես որ այս ֆիզիոլոգիական ռեակցիան յուրահատուկ երեխաների մոտ այս հիվանդության զարգացման յուրահատուկ բիոմարկեր է», - նշեցին հետազոտության հեղինակները:

Իսկ ահա, զայրացած կամ երջանիկ դեմքեր տեսնելիս՝ երեխաների մոտ դեպրեսիայի ախտանշաններ ի հայտ չէին գալիս:

Հոգեբանության պրոֆեսոր Բրենդոն Գիբբը կարծում է, որ այս հասարակ ու էժան թեստն անպայման պետք է կիրառվի մանկաբուժությունում, ինչը հնարավորություն կտա վաղ տարիքից սկսել աշխատել այն երեխաների հետ, որոնց մոտ կարող են հոգեկան ավելի լուրջ շեղումներ զարգանալ:

Համապատասխան հոդվածը լույս է տեսել Journal of Abnormal Psychology ամսագրում:

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. maxpark.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ