Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս երեխաների մասին

Ընտանիքում սթրեսն ու եկամտի ցածր մակարդակը դանդաղեցնում են երեխաների մտավոր զարգացումը. 1in.am

Ընտանիքում սթրեսն ու եկամտի ցածր մակարդակը դանդաղեցնում են երեխաների մտավոր զարգացումը. 1in.am

Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ ընտանիքներում տիրող սթրեսային վիճակներն ու եկամուտների ցածր մակարդակը դանդաղեցնում են երեխաների մտավոր զարգացումը: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Child Development ամսագրում:

Ռոչեսթերի համալսարանի գիտնականների խումբը հետազոտել է 201 ֆինանսապես անապահով ընտանիքների՝ բաղկացած երեխաներից ու մայրերից: Այն ընտանիքներում, որտեղ տիրել է ֆինանսական անկայունություն ու թշնամական մթնոլորտ, իսկ մայրերը չեն աշխատել և կոշտ են վերաբերվել երեխաներին, վերջիններիս մոտ նկատվել են կորտիզոլի՝ սթրեսի հորմոնի մակարդակի խախտումներ:

Հետազոտողները հայտարարել են, որ կորտիզոլի չափազանց մեծ մակարդակը կարող է թունավոր լինել ուղեղի այն հատվածի համար, որոնք պատասխանատու են ճանաչողական գործառույթների համար: Կորտիզոլի պակասն, իր հերթին, խանգարում է օրգանիզմին ակտիվացնել ռեսուրսները՝ օպտիմալ ճանաչողության զարգացման համար:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. vitaportal.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ