Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս երեխաների մասին

Ծնողական չափազանց հոգատարությունը վնասում է երեխային. գիտնականներ

Ծնողական չափազանց հոգատարությունը վնասում է երեխային. գիտնականներ

Ամերիկացի գիտնականները պնդում են, որ ծնողական չափազանց սերն ու հոգատարությունը կարող են վնասել երեխային: Այս մասին գրում է Emerging Adulthood ամսագիրը: Դրա հետևանքները կարող են լինել ցածր ինքնագնահատականը կամ ռիսկի հակված վարքը, օրինակ՝ ալկոհոլի նկատմամբ հակվածությունը:

«Մեք կարծում էինք՝ ինչ-որ դրական բան կա ծնողական չափազանց հոգատարության մեջ, բայց մենք դա չգտանք»,- ասել է հետազոտության առաջատար հեղինակ Լարրի Նելսոնը:

Մասնագետները հետազոտել են 438 ուսանողի տվյալները 4 տարբեր համալսարաններից՝ համեմատելով նրանց ինքնագնահատականը, ակադեմիական հաջողությունները, ռիսկային վարքի հակվածությունը, ծնողական վերահսկողության և ծնողական ջերմության մակարդակը. հաշվի է առնվել այն ժամանակը, որ ծնողներն անցկացնում են երեխաների հետ, և նրանց հետ խոսելու պատրաստակամությունը:

Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ հատկապես վնասակար է հասունացման շրջանում չափազանց վերահսկողությունը՝ ուշադրության և ջերմության պակասի համադրությամբ:

Երիտասարդները, ըստ գիտնականների, մեծ ինքնուրույնության կարիք ունեն՝ որոշումներ ընդունելու համար, բայց դա չպետք է անդրադառնա ծնողների կողմից հոգատարության և աջակցության վրա:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. 2ov.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ