Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս երեխաների մասին

Բրիտանացի պրոֆեսոր. փոխելով վերաբերմունքը երեխաների նկատմամբ, կարող ենք նվազեցնել հոգեկան խանգարումների հաճախականությունը չափահասների շրջանում. news.am

Բրիտանացի պրոֆեսոր. փոխելով վերաբերմունքը երեխաների նկատմամբ, կարող ենք նվազեցնել հոգեկան խանգարումների հաճախականությունը չափահասների շրջանում. news.am

Այն երեխաները, ովքեր բռնության զոհ են դարձել, կամ սիրո ու քնքշանքի պակաս ունեցել, չափահաս տարիքում հաճախ են բախվում հոգեկան շեղումների հետ: Այդ պատճառով մեծերի շրջանում հոգեկան խնդիրների քանակը կարելի է նվազեցնել՝ փոխելով վերաբերմունքը երեխաների նկատմամբ, նշում է Սոցիալական հոգեբուժության համաշխարհային ասոցիացիայի նախագահ Թոմաս Կրեյգը (Մեծ Բրիտանիա):

 

Նրա խոսքով՝ աշխարհի բոլոր երկրներում տարածված են միեւնույն հոգեկան շեղումները: Սակայն մարդկանց որոշակի խմբեր ավելի զգայուն են այդ հիվանդությունների նկատմամբ: Օրինակ, հիվանդացության մակարդակն ավելի բարձր է սոցիալապես անապահով մարդկանց շրջանում, ինչպես նաեւ գերբնակեցված քաղաքներում: Այն մարդիկ, ովքեր մանկության տարիներին բռնության զոհ են դարձել կամ ունեցել են ուշադրության պակաս, նույնպես ռիսկի խմբում են:

 

Ինչպես նշեց Թոմաս Կրեյգը, դպրոցներից մեկում ստուգում էին երեխաների տեսողությունը, եւ այն երեխաներին, ովքեր լավ չէին տեսնում, անվճար ակնոց էիւն տրամադրում: Այս քայլը շատ հետաքրքիր փոփոխությունների հանգեցրեց: Բարելավվեցին հաճախումների ցուցանիշները, երեխաները սկսեցին իրենց ավելի լավ պահել: Ապագայում, հոգեբույժի խոսքով, դա կարող է նվազեցնել հոգեկան շեղումների քանակը: 

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. 1366x768.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ