Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս երեխաների մասին

Երեկոյան հեքիաթներ ընթերցելը դրական է ազդում երեխայի գլխուղեղի վրա. 1in.am

Երեկոյան հեքիաթներ ընթերցելը դրական է ազդում երեխայի գլխուղեղի վրա. 1in.am

Մասնագետները վաղուց են խորհուրդ տալիս երեխաների համար քնելուց առաջ հեքիաթներ կարդալ: Ցինցինատիի մանկական հոսպիտալի բժշկական կենտրոնի հետազոտողներն առաջին անգամ ապացուցել են, որ դա զարգացնում է երեխայի՝ սովորելու նկատմամբ ունակությունն ու խոսքի հետ կապված գլխուղեղի հատվածները:

Գիտնականների խոսքով՝ մինչդպրոցական տարիքը գլխուղեղի զարգացման ճգնաժամային շրջանն է, այդ իսկ պատճառով կարևոր է բաց չթողնել պահը՝ գրում է The Daily Mail-ը:

Հետազոտությանը մասնակցել են 3-5 տարեկան 19 առողջ երեխաներ: Հետազոտությունը ցույց է տվել, որ այն երեխաների մոտ, որոնց համար հաճախ են կարդացել հեքիաթներ, բարձր է գլխուղեղի ակտիվությունն այն հատվածներում, որոնք կապված են սեմանտիկական վերամշակման հետ (խոսքի իմաստը հասկանալու կարողություն):

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. vk.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ