Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս երեխաների մասին

Ինչպես է ծնողների բաժանումն ազդում դեռահասների առողջության վրա. news.am

Ինչպես է ծնողների բաժանումն ազդում դեռահասների առողջության վրա. news.am

Ծնողների բաժանումը, միանշանակ, ազդում է դեռահասների առողջության վրա՝ առաջ բերելով հոգեբանական եւ սոմատիկ բնույթի մի շարք խնդիրներ՝ ներառյալ գլխացավն ու քնի խանգարումները, լարվածությունը, գլխապտույտն ու ախորժակի բացակայությունը, զգուշացնում են Ստոկհոլմի համալսարանի գիտնականները:

12-15 150 հազար դեռահասների շրջանում հետազոտություններ անցկացնելով՝ գիտնականները պարզեցին, որ ծնողների բաժանմամբ պայմանավորված խնդիրները հիմնականում հանդիպում են աղջիկների մոտ, մյուս կողմից՝ կանայք ավելի պատրաստակամ են կիսվել իրենց խնդիրներով, քան՝ տղամարդիկ:

Զարգացած երկրներում  բաժանումների թիվը զգալիորեն աճել է վերջին 20 տարիների ընթացքում, ինչը, բնականաբար, չի կարող չազդել երեխաների վրա, որոնք բաժանումից հետո ապրում են ծնողներից մեկի հետ: Հետազոտության հեղինակների խոսքով՝ ե՛ւ երեխայի, ե՛ւ դեռահասի համար բարդ է ապրել ծնողներից միայն մեկի հետ: Այս ամենը սթրեսների լուրջ աղբյուր է:

Հատկանշական է, որ խնդիրները հիմնականում ի հայտ են գալիս այն երեխաների մոտ, ովքեր ծնողներից մեկի հետ են միայն ապրում, ավելի քիչ են դրանք այն երեխաների մոտ, ում ծնողները միասին են ապրել՝ թեկուզեւ իրենց ընտանիք չհամարելով:

Համապատասխան հոդվածը լույս է տեսել Epidemiology and Community Health հոդվածում:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. deti.mail.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ