Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս երեխաների մասին

Պորտալարի դեզինֆեկցիան զգալիորեն նվազեցնում է նորածինների մահացությունը. news.am

Պորտալարի դեզինֆեկցիան զգալիորեն նվազեցնում է նորածինների մահացությունը. news.am

Մասնագետներн ուսումնաիրել են քլորհեքսիդինով նորածինների պորտալարի դեզինֆեկցիայի դերը երեխաների հետագա կյանքում։ Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ էժան եւ մատչելի այս դեղորայքի օգտագործումը 12 տոկոսով նվազեցնում է մահացության մակարդակը նորածինների շրջանում։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են The Cochrane Library ամսագրում։

 

Գիտնականների հետազոտությունը ներառել էր 87 հազար նորածին՝ հիմնականում Ասիայի, Աֆրիկայի եւ Հարավային Ամերիկայի երկրներից։ Երեխաների մի մասը ծնվել էր տնային պայմաններում, մի մասը՝ բժիշկների հսկողության պայմաններում։ Մասնագետների հետազոտությունը ցույց է տալիս, որ քլորհեքսիդինով երեխայի պորտալարի մշակումը, ինչպես նաեւ մաշկի դեզինֆեկցիան, նվազեցնում են մահվան հավանականությունը 12 տոկոսով։

 

Մասնագետները պնդում են, որ իրենց հետազոտության արդյունքները կարող են զգալիորեն կրճատել մահացությունը նորածինների շրջանում, քանի որ քլորհեքսիդինը էժան եւ մատչելի միջոց է, իսկ երեխայի դեզինֆեկցիան հատուկ հմտություններ չի պահանջում ո՛չ բժիշկներից, ո՛չ էլ երեխայի ծնողներից։

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. doctor.kz
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ