Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս երեխաների մասին

Գիտնականներ՝ հեռուստացույցն ու համակարգիչը նպաստում են երեխաների մոտ հիպերտոնիայի զարգացմանը. news.am

Գիտնականներ՝ հեռուստացույցն ու համակարգիչը նպաստում են երեխաների մոտ հիպերտոնիայի զարգացմանը. news.am

Գիտության եւ տեխնոլոգիայի իսպանական հիմնադրամի մասնագետները պնդում են, որ երեխայի զարկերակային ճնշումը կարող է բարձրանալ, եթե նա հեռուստացույց նայի ու համակարգչի առջեւ անցկացնի օրական երկու ժամից ավել: Մասնագետների խոսքով՝ այդ դեպքում երեխաների մոտ հիպերտոնիայի զարգացման վտանգն ավելանում է 30 տոկոսով:

 

Հենց այսպիսի եզրահանգման են եկել գիտնականները համապատասխան բոլոր հետազոտություններն անցկացնելուց հետո: Նրանք նշում են, որ եվրոպացի երեխաների շրջանում ավելացել են հիպերտոնիայի ախտորոշման դեպքերը: գիտնականներն այն կարծիքին են, որ այս երեւույթի պատճառը ֆիզիկական ակտիվության բացակայությունն է եւ հեռուստացույցի առջեւ երկար նստելու սովորությունը:

 

Վերլուծության են ենթարկվել  Իսպանիայից, Գերմանիայից, Հունգարիայից, Իտալիայից, Կիպրոսից, Էստոնիայից, Շվեյցարիայից եւ Բելգիայից ավելի քան 5 հազար երեխաների տվյալները: Ընդհանուր առմամբ հետազոտությունը տեւել է երկու տարի, եւ այս ընթացքում բժիշկները հիպերտոնիայի բավականին լայն տարածում են արձանագրել: 110 հազար երեխայի մոտ նորմայից բարձր զարկերակային ճնշում էր նկատվում: 

 

Մասնագետները պնդում են, որ երեխաներին անհրաժեշտ է ավելի ակտիվ կենսակերպ վարել՝ հավելելով, որ օրական առնվազն մեկ ժամ սպորտով զբաղվելն ու ֆիզիկական ակտիվությունը անհրաժեշտ են երեխաներին:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. ziv.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ