Լրահոս երեխաների մասին
Կրծքով կերակրելը պաշտպանում է երեխաներին ալերգիայից. news.am
Կրծքով կերակրելը դրական է ազդում երեխայի իմունիտետի, ալերգիայի եւ ասթմայի հանդեպ զգայունության վրա: Երեխայի համար այն կարող է անել շատ ավելին, քան հիգիենայի հիվանդագին պահպանումը: Այս երեւույթը կապված է աղեստամոքսային համակարգի աշխատանքի հետ, պարզել են Հենրի Ֆորդի հոսպիտալի աշխատակիցները, որոնց հետազոտությունը հանրության ուշադրությանն էր ներկայացվել ալերգիայի, ասթմայի եւ իմունոլոգիայի ամերիկյան Ակադեմիայի ամենամյա նիստին:
Գիտնականները վեց անկախ հետազոտություն են անցկացրել՝ պարզելու համար կրծքով կերակրելու ազդեցությունը աղեստամոքսային համակարգի միկրոֆլորայի եւ ալերգիայի նկատմամբ զգայունության վրա: Կրծքով կերակրելու ժամանակ մայրը երեխային է փոխանցում իր յուրահատուկ միկրոբիոմը՝ սիմբիոտիկ բակտերիաների կոմպլեքս, որն առկա է աղեստամոքսային համակարգում: Գիտնականները հետազոտել են մեկից մինչեւ վեց ամսական երեխաների կղանքի նմուշները (այնտեղ պարունակվում են նույն բակտերիաները, որոնք առկա են միկրոբիոմում): Հետազոտության են ենթարկվել նաեւ երեխաների արյան նմուշները՝ T-լիմֆոցիտներ հայտնաբերելու նպատակով: Նշենք, որ այդ լիմֆոցիտները պատասխանատու են իմունային համակարգի ճիշտ զարգացման համար:
Պարզվեց, որ նույնիսկ մեկ ամսեկան երեխայի մոտ, որին կրծքով են կերակրում, ի հայտ է գալիս արտահայտված միկրոբիոմը, որը պաշտպանում է փոքրիկի օրգանիզմը կենդանիների հանդեպ ալերգիայից: Հետազոտողները պարզել են նաեւ, որ միկրոբիոմի բաղադրությունը կախված է կրծքով կերակրելու ժամկետից, ռասսայից, լույս աշխարհ գալու հանգամանքներից, երեխայի վրա ծխախոտի ծխի ազդեցությունից, տանը կենդանիների՝ շան կամ կատվի առկայությունից, ինչպես նաեւ մի շարք այլ գործոններից:
Պարզվեց, որ շրջակա բակտերիաների հաճախակի ազդեցության ենթարկվող երեխաները (հատկապես այն երեխաները, ովքեր մայրական կաթի միջոցով միկրոբիոմային բակտերիաներ են ստացել) ավելի կայուն են ալերգիայի եւ ասթմայի նկատմամբ:
Կրծքով կերակրելու դրական կողմերը զգալիորեն գերազանցում են այդ պրոցեսի բացասական կողմերը, որոնք հիմնականում կապված են կերակրող կնոջը պատճառվող անհարմարությունների հետ: Գիտնականները պնդում են, որ եթե ամերիկացի մայրերի 90 տոկոսը կրծքով կերակրի իրենց երեխաներին գոնե մինչեւ վեց ամսական տարիքը, դա կօգնի տարեկան մոտ 1000-ով ավելի քիչ մանկական մահ արձանագրել:
25.02.2015 Կարդացեք նաև
12.03.2020
22.12.2018
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ