Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս երեխաների մասին

Ինչպե՞ս սովորեցնել երեխաներին միրգ ու բանջարեղեն ուտել. news.am

Ինչպե՞ս սովորեցնել երեխաներին միրգ ու բանջարեղեն ուտել. news.am

Երեխաներին միրգ ու բանջարեղեն ուտել սովորեցնելու համար պետք է նրանց օրինակ ծառայել կամ էլ դիմել խորամանկության՝ թաքցնելով դրանք երեխաներից: Վերջին դեպքում ի հայտ կգա դասական դարձած էֆեկտը՝ «արգելված պտուղը քաղցր է»: Այս եզրահանգման են եկել մասնագետները, որոնց համապատասխան ուսումնասիրությունը հրապարակվել է The Lancet ամսագրում:

 

Համաձայն ուսումնասիրության հեղինակ, World Cancer Research Fund International-ի բժիշկ Կորիննա Հոուքսի, գիտությունն եկել է այն փաստի ընկալմանը, որ վաղ տարիքում ձեւավորված սննդային նախասիրությունները հետագայում ազդում են սննդային մշտական վարքագծի վրա:

 

Բայց ինչպե՞ս ստիպել երեխաներին ուտել նրանց այդքան զզվելի թվացող միրգն ու բանջարեղենը: Բժիշկ Հոուքսը պնդում է, որ տարբերակներից մեկը մրգի ու բանջարեղենի գրավիչ ձեւով կտրատումն է երեխաների համար: Այս կերպ կտրատված բանջարեղենն ու միրգը պետք է դասավորել բնակարանով մեկ: Նախընտրելի է նաեւ, որ երեխան դրանք դպրոց տանի:

 

 «Եթե երեխան տեսնում է իր համար վարքագծային մոդելի օրինակ ծառայող ծնողներին,  ուսուցիչներին միրգ ու բանջարեղեն ուտելիս, ապա մեծ է հավանականությունը, որ, երեխան ինքն էլ կսկսի այդպես անել», - նշում է բժիշկը: «Մեծերը երեխաների վրա ամենաուժեղ տպավորությունը թողնող գործոնն են, այդ պատճառով մենք պետք է օրինակ ծառայենք նրանց: Կարելի է նաեւ այլ կերպ վարվել: Եթե դուք սկսեք թաքցնել մրգերն ու բանջարեղենը երեխայից, դա կստիպի նրան մտածել, որ դրանք շատ համեղ են: Փորձը ցույց է տալիս, որ այս դեպքում երեխաներն ավելի ակտիվ են յուրացնում այս սնունդը»:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. supersadovod.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ