Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս երեխաների մասին

Երեխային բազմոցի վրա քնեցնելը վտանգավոր է. վիճակագրություն. 1in.am

Երեխային բազմոցի վրա քնեցնելը վտանգավոր է. վիճակագրություն. 1in.am

 Վիճակագրությունը ցույց է տվել, թե որտեղ է երեխային քնեցնելու ամենավտանգավոր տեղը՝ հայտնում է Meddaily պորտալը: Ըստ վիճակագրության՝ մեծ թվով մանկական մահացություններ (յուրաքանչյուր 8-րդը) տեղի են ունենում այն ժամանակ, երբ երեխային քնեցնում են բազմոցի վրա:

 

 Ընդ որում՝ քնի մեջ հանկարծակի մանկական մահացության ռիսկը մեծանում է ավելի քան 2 անգամ, եթե բազմոցի վրա երեխայի հետ մեկ ուրիշն էլ է քնած:

 

 Եզրակացությունները հնչել են այն բանից հետո, երբ գիտնականները վերլուծել են 12 ամսական և փոքր երեխաների քնի մեջ 7934 մահվան տվյալները: Մահերի 12%-ը գրանցվել է, երբ երեխան քնած է եղել բազմոցին: 90% դեպքերում խնդիրներ է առաջացրել շնչահեղձությունը՝ չնայած 20% դեպքերում մահվան պատճառը ստույգ չի պարզվել:

 

 Հաճախ մահը գրանցվել է, երբ ծնողները փոքրիկին առաջին անգամ քնեցրել են բազմոցի վրա: Բժիշկների խոսքով՝ բացառված չէ, որ երեխաները սահել են բազմոցի կենտրոն, մնացել են բարձերի մեջտեղում և մահացել շնչահեղձությունից:

 

 Երեխաները նաև հաճախ մահացել են դեռ արգանդում ծխախոտի հետ բախումից: Ընդ որում, մահը կարող է վրա հասնել ոչ միայն գիշերը, այլև ցերեկը: Բժիշկները խորհուրդ են տալիս՝ երեխան պետք է քնի հարթ և պինդ մակերևույթի վրա:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. clashot.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ