Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս երեխաների մասին

Երեխաներն ուշ են սկսում խոսել ժամանակակից սարքերի պատճառով. 1in.am

Երեխաներն ուշ են սկսում խոսել ժամանակակից սարքերի պատճառով. 1in.am

Պարզվել է՝ երեխաներն ուշ են սկսում խոսել ժամանակակից սարքերի պատճառով: Գիտնականները ներմուծել են նոր տերմին՝ «սմարթֆոնային դաստիարակություն»: Խոսքը այն ծնողների մասին է, ովքեր իրենց երեխաներին սմարթֆոնների և պլանշետների հետ ծանոթացնում են մինչ նրանց խոսելը:

 

Նյու Յորքի մանկական բժշկական կենտրոնում անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ 0-3 տարեկան երեխաների մոտ, որոնք սենսորային էկրաններ ունեցող սարքերով խաղեր են խաղացել, խոսքային հմտությունների զարգացումը շատ դանդաղ է ընթանում: Այսինքն՝ նրանք ուշ են սկսել խոսել և ավելի քիչ բառեր են իմացել, քան իրենց հասակակիցները, ովքեր դեռևս չեն օգտվել սարքերից:

 

Պարզվել է նաև, որ վիրտուալ խաղերը երեխաներին որևէ օգուտ չեն տալիս, թեև ծնողների 60 տոկոս վստահ էին, թե դրանք օգնում են իրենց երեխաների զարգացմանը:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. vk.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ