Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս երեխաների մասին

Փազլներն ու սեղանի խաղերը բարելավում են երեխաների տարածական մտածողությունը. news.am

Փազլներն ու սեղանի խաղերը բարելավում են երեխաների տարածական մտածողությունը. news.am

Որոշ խաղեր կարող են զգալիորեն բարելավել երեխաների տարածական մտածողությունը եւ նրանց մոտ օգտակար ճանաչողական ունակություններ զարգացնել: Այս մասին պատմում են Rhodes College-ի մասնագետները՝ իրենց նոր հետազոտության արդյունքները հրապարակելով Psychological Science ամսագրում:

 

Նրանց խոսքով, տարածական մտածողությունն այն երեխաների մոտ է ավելի լավ զարգացած, որոնք փազլներ, խորանարդիկներ եւ սեղանի խաղեր են խաղում:

 

Ինչպես նշել է հոգեբան եւ հետազոտության հեղինակ Ջեյմի Ջիրուտը, տարածական պատկերացումն ու ճիշտ ընկալումը մեր առօրյա կյանքում շատ կարեւոր են. hենց տարածական պատկերացումն է մեզ օգնում կողմնորոշվել փողոցում, կահույք հավաքել եւ նույնիսկ սպասքը տեղավորել լվացող մեքենայի մեջ: Ավելին, տարածական մտածողությունը կարեւոր է գիտության բնագավառում, մաթեմատիկայում եւ ճարտարագիտությունում:

 

Իր հետազոտության համար Ջեյմի Ջիրուտը եւ համահեղինակ Նորա Նյուկոմբը վերլուծել են 4-7 տարեկան 847 երեխայի տվյալները: Երեխաներին տարածական մտածողությունը, ճանաչողական ունակությունները եւ խելքի մակարդակն ստուգող ստանդարտ թեստ են առաջարկել: Այնուհետեւ գիտնականները վերլուծել են թեստի արդյունքները եւ համեմատել այն տվյալների հետ, որոնց ցույց են տալիս, թե երեխաներն իրենց ծնողների հետ ինչպես եւ ինչ են խաղացել:

 

Պարզվել է՝ ընտանիքի սոցիալ-տնտեսական կարգավիճակը, երեխայի սեռը եւ նրա ինտելեկտուալ զարգացումը թեստը հաղթահարելու հարցում մեծ դեր են խաղացել:

 

Սոցիալ-տնտեսական ցածր կարգավիճակով ընտանիքների երեխաներն ապահովված ընտանիքների երեխաներից ավելի վատ են լուծել խնդիրը: Բացի դրանից, որոշ խնդիրներից տղաներն ավելի հեշտ են գլուխ հանել, քան աղջիկները:

 

Խաղալիքները, որոնցով խաղում են երեխաները, պարզվում է՝ նույնպես մեծ դեր ունեն. երեխաները, որոնք շաբաթական նվազագույնը  6 անգամ փազլներ, խորանարդիկներ եւ սեղանի խաղեր են խաղում,  լավագույն արդյունքներն են ցույց տվել, քան նրանք, ովքեր այդպիսի խաղեր չեն խաղում կամ հազվադեպ են խաղում:

 

Հետաքրքիր է, որ նկարչությունը, աղմկոտ խաղալիքներով խաղը, հեծանիվ կամ անվատախտակ (սքեյթբորդ) վարելը եւ նույնիսկ ծնողների հետ շփումը ոչ մի կերպ չեն ազդել երեխաների ճանաչողական ունակությունների եւ տարածական մտածողության վրա:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. ru.wikipedia.org
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ