Լրահոս երեխաների մասին
Մարիխուանայից ստացված դեղամիջոցը կարող է բուժել մանկական էպիլեպսիան. news.am
Գիտնականները մանկական էպիլեպսիայի բուժման համար մարիխուանայի մաքրազերված մոլեկուլից դեղամիջոց են մշակել:
Դրավեի համախտանիշը կամ մանկական տարիքի խիստ միոկլոնիկ էպիլեպսիան չի արձագանքում ընթացիկ բուժումներից եւ ոչ մեկին։ Էպիլեպսիայի 60 տոկոս դեպքերը սովորաբար արձագանքում են բուժումներին, սակայն 40 տոկոսը, ներառյալ Dravet-ի համախտանիշը, ոչ։ Այսպիսի հիվանդություն ունեցող երեխաներն օրական հարյուրավոր նոպաներ են ունենում, որոնք կարող են նույնիսկ նրանց կյանքին վտանգ սպառնալ։
Տեխասի մանկական հիվանդանոցի մանկական նյարդաբան Անգուս Վիլֆոնգի խոսքով հիվանդությունը գենետիկ բնույթ ունի եւ անբուժելի է։ Բժիշկը նոր դեղամիջոցի փորձարկման գլխավոր հետազոտողն է։
6-ամյա Իզաիահ Ռուիզը (Izaiah Ruiz) տարբեր դեղաքանակներով փորձարկման է մասնակցել, եւ նրա մոտ սկզբում ամիսը չորս անգամ կրկնվող ուժեղ ցնցումները կրճատվել են մինչեւ երկուսը։ Սակայն, նրա տատիկի խոսքով, տղան դեռ օրական աննշան ցնցումներ է ունենում։ Համենայն դեպս, փոքրիկն այս տարի կարողացել է Սուրբ Ծնունդը տանը նշել, այլ ոչ թե հիվանդանոցում։
Դեղամիջոցն այնքանով է վիճահարույց, որ այն մաքրազերծված կանաբիդիոլից (CBD) է բաղկացած, որը մարիխուանայի 80 հայտնի մոլեկուլներից մեկն է։ Վիլֆոնգի խոսքով դեռ գիտական որեւէ ապացույց չկա, որ մարիխուանան կարող է արդյունավ բուժել էպիլեպսիան։ Այնուամենայնիվ, գիտնականները պարզել են, որ այն ազդեցություն ունի, քանի որ նրանց կարծիքով CBD-ն ինչ-որ կերպ հանգստացնում է նոպաներ առաջացնող ուղեղի ակտիվությունը։
Պետք է նշել, որ CBD-ն այս ոլորտում բեկում է կատարել 2014-ին, երբ այդ հիվանդությունն ունեցող կոլորադացի աղջկան CBD ընդունելուց մեկ ամիս անց հաջողվել է օրվա ընթացքում իր հարյուրավոր ցնցումները հասցնել ամսական մեկ կամ երկուսի։ Այժմ դեղամիջոցը աղջկա պատվին “Charlotte’s Web” անունն է կրում։
Ինչեւէ, դեղամիջոցը շարունակում է փորձարկումներ անցնել, եւ բժիշկները դրա արդյունավետությունը հասկանալու համար շարունակում են աշխատել։
Կարդացեք նաև
Առողջ մեծանալու գրավականը` քիչ նստել և շատ շարժվել:
Վերջին շրջանում ճիշտ հակառակն է, երեխաներն օրվա մեծ մասն էկրանների դիմաց են...
27.06.2024
Վերջին տարիներին երեխաների մոտ հաճախ հանդիպող դիմածնոտային շրջանի թարախաբորբոքային հիվանդությունները բավականին աճել են...
05.06.2024
Կրծքի կաթը մանկան լավագույն և բնական միակ սնունդն է:
Կրծքով սնուցումը յուրաքանչյուր երեխայի իրավունքն է, նրա առողջ աճի և զարգացման գրավականը...
03.08.2022
Կորոնավիրուսի պանդեմիան թափ է հավաքում: Այս վիրուսի բնույթն ուսումնասիրվում է, և առայժմ հարցերն ավելի շատ են, քան` պատասխանները: Առանձնահատուկ տագնապում են մայրերը: Ի՞նչ անել, եթե կինը նորածին երեխա ունի...
17.04.2020
Ինչպես նշում է The Daily Mail-ը, ավելի մեծահասակ ծնողների՝ մայրերի և հայրերի երեխաներն ավելի պակաս ագրեսիվ են: Կատարվել է 10-12 տարեկան 32800 հոլանդացի երեխաների վարքի ուսումնասիրություն: Նաև հաշվի է առնվել ծնողների տարիքը...
12.03.2020
2,5-3 տարեկան տղա երեխա հոսպիտալացվել էր փսխումների կապակցությամբ, ում մոտ էնդոսկոպիկ հետազոտության արդյունքում ստամոքսի սուր խոց էր հայտնաբերվել: Թեև այդ տարիքին խոցն ընդհանրապես բնորոշ չէ։ Ինչպե՞ս, ի՞նչ պատճառով էր խոցն...
22.01.2019
Եվրոպական մանկաբուժական ասոցիացիան 2018թ. նոյեմբերին հրատարակել է մի յուրահատուկ գիրք՝ “Սա է, որ ես հավատում եմ, պետք է լինի առաջնայնություն երեխաների առողջապահական ծառայությունների համար...
15.01.2019
Վաղ տարիքի տղայի մոտ առկա էր հազի երկարատև պատմություն, հաճախակի սրացումներ, կրկնվող բրոնխիտներ, մեկ անգամ նաև` թոքաբորբ: Երբ ուսումնասիրվեց այդ կրկնվող վիճակների պատճառները, պարզվեց, որ երեխան մեծանում է մի ընտանիքում...
22.12.2018
2 տարի առաջ Արաբկիր ԲՀ էր ընդունվել անհանգստացնող ախտանիշներով երեխա: Մայրը նշում էր, որ երեխան մինչ այդ շատ աշխույժ, ուրախ, ակտիվ, երեխա էր: 10 ամսականից սկսած, միանգամից փոխվել էր, դարձել էր անտրամադիր, չէր ժպտում...
19.12.2018
Այս տարվա առաջին 9 ամսվա ընթացքում Հայաստանի ամեն 100-րդ երեխան դիմել է բուժօգնության՝ մանկական վնասվածքի պատճառով: Իրավիճակն անհանգստացնող է հատկապես Կոտայքի, Շիրակի և Լոռու մարզերում...
17.12.2018
Մասնագետները խորհուրդ են տալիս տոների ժամանակ չփոխել երեխայի՝ սովորական դարձած սննդակարգը։ Ցանկալի է, որպեսզի երեխան շարունակի սնվել սովորականի պես՝ ուտի իր ամենօրյա ճաշերը, իր սովորական ժամերին...
29.12.2017
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYAYqGuV' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ