Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս երեխաների մասին

Պատանիներին հանցագործության են մղում գեները. կանադացի գիտնականներ. 1in.am

Պատանիներին հանցագործության են մղում գեները. կանադացի գիտնականներ. 1in.am

Մոնրեալի համալսարանի գիտնականները հետազոտել են անչափահաս դպրոցականների գենետիկան և պարզել, որ գեների որոշակի համընկնումները կարող են ազդել նրանց վարքագծի վրա: Հետազոտողների աշխատանքների արդյունքները հրապարակվել են International Journal of Neuropsychopharmacology ամսագրում:

 

Հետազոտողները միջնակարգ դպրոցի 1337 մասնակիցների (17-18 տարեկան) առաջարկել են հարցաթերթիկներ լրացնել, որոնք վերաբերում են հանցագործություններին, ընտանեկան միջադեպերին, սեռական բռնության փորձերին և ծնողների հետ հարաբերությունների որակին: Գիտնականները հետազոտել են նաև հարցվողների ԴՆԹ տվյալները: Պարզվել է, որ գեների երեք տարբերակների համընկնումները կապված են միմիանց, ինչպես նաև ընտանիքում կոնֆլիկտայնության, սեռական բռնությունների և իրավախախտման բարձր հավանականության հետ:

 

Հետազոտողները նշում են, որ բոլոր երեք գեների միասնության կրողների մոտ հակասոցիալական վարքագծի հակված են միայն այն պատանիները, որոնք ընտանիքում խնդիրներ ունեն կամ ենթարկվել են սեռական բռնության: Իսկ այն պատանիները, որոնք դրական և ջերմ հարաբերություններ ունեն ծնողների հետ, հանցագործություն կատարելու հակումներ չունեն:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. science-magazine.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ