Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս երեխաների մասին

Լվացքի խտացված բարձիկները՝ հազարավոր երեխաների թունավորման պատճառ. news.am

Լվացքի խտացված բարձիկները՝ հազարավոր երեխաների թունավորման պատճառ. news.am

Լվացքի խտացված բարձիկները մաքրող լուծույթով լի, փոքրիկ պլաստիկե պարկեր են, հարմար՝ անմիջապես, առանց չափելու լվացքի մեքենայի մեջ տեղակայման համար: Սակայն, ինչպես ԱՄՆ-ում գործող մանկական հիվանդանոցների համատեղ ջանքերով իրականացված հետազոտության արդյունքում է պարզվել, դրանք, հարմարավետ լինելուց բացի, նաեւ որոշակի սպառնալիք են պարունակում երեխաների առողջության համար:

 

Ավելի քան մեկ տարվա ուսումնասիրությունները՝ հիշյալ բարձիկների ներգրավմամբ, բազմաթիվ միջադեպերի մասին տվյալների վերհանման են հանգեցրել, հաղորդում է Medical Daily-ն:

 

«Լվացքի խտացված բարձիկները փոքր են եւ գունավոր, այնպես որ երեխաները կոնֆետի կամ հյութի կարող են նմանեցնել: Ընդամենը մի քանի վայրկյանի ընթացքում երեխան կարող է ձեռքը վերցնել այն, ջարդել եւ թունավոր քիմիկատները բերանը տանել, շնչել կամ աչքերին քսել», - մեկնաբանել է հետազոտության համահեղինակ, Օհայոյի՝ թույների ուսումնասիրությամբ մասնագիտացված հետազոտական կենտրոնի բժշկական տնօրեն դոկտոր Մարսել Կասավանը: Նրա գլխավորությամբ գործող փորձագետները պարզել են, որ ԱՄՆ-ում յուրաքանչյուր ժամը մեկ երեխաների եւ լվացքի խտացված բարձիկների ներգրավմամբ նոր դեպք է գրանցվում (երբ երեխան ջարդում է այն, ապա կուլ տալիս կամ՝ թունավոր քիմիկատները շնչում):

 

Լվացքի խտացված բարձիկները դեռեւս 2010թ. են շուկաներում հայտնվել, եւ միայն երեք տարի անց առաջին զգուշացումներն են հնչեցվել այն մասին, որ դրանք կարող են վտանգավոր լինել երեխաների համար: Բարձիկների տեսքով մաքրող միջոցներն է՛լ ավելի մեծ հեղինակություն ձեռք բերեցին 2012թ. փետրվար ամսից՝ Procter & Gamble-ի կողմից թողարկվող Tide Pods-ի ներկայացմամբ, այնինչ մայիս ամսվա դրությամբ թույների վերահսկողությամբ զբաղվող կենտրոններն արդեն երեխաների՝ դրանց նկատմամբ ավելորդ ուշադրության մասին շուրջ 700 դեպքերի առնչվող տեղեկություններ էին ձեռք բերել: 

 

Սակայն, ինչպես ասում են, դա միայն սկիզբն էր: 2012-2013թթ. ընթացքում մինչեւ 6 տարեկան երեխաների շրջանում բարձիկները կուլ տալու կամ դրանց պարունակության մեջ առկա քիմիկատները շնչելու վերաբերյալ 17 230 դեպք է գրանցվել: Դրանցից 769-ի պարագայում երեխաները հոսպիտալացվել են, մեկ դեպք մահվան ելք է ունեցել: Ընդ որում, երեխաների երկու երրորդը 1-2 տարեկան են եղել:

 

Ճիշտ է՝ արտադրողները ջանքեր չեն խնայում, փոփոխված փաթեթավորման եւ թափանցիկության վերացման հաշվին, բարձիկները երեխաների համար առավել նվազ գայթակղիչ դարձնելու նպատակով, նույնիսկ զգուշացումներ են տեղակայում յուրաքանչյուր բարձիկի վրա՝ առանց հաշվի առնելու, որ դրանք կուլ տվող երեխաների մեծ մասը նախադպրոցական տարիքի են եւ կարդալ չգիտեն:  Մինչդեռ խտացված բարձիկները չափազանց վտանգավոր են նրանց համար: Դրանց ազդեցությանը ենթարկված փոքրիկների մոտ 50 տոկոս դեպքերում անմիջապես փսխում է նկատվում: Շատերը սկսում են անդադար հազալ եւ շնչահեղձ լինել: Բարձիկների պարունակությունը կազմող թունավոր քիմիկատների հրահրմամբ նաեւ աչքերի կարմրություն գրգռվածություն եւ ցավ, կոնյուկտիվիտ, իսկ առավել ծանր դեպքերում՝ քնկոտություն եւ թոշնածություն կարող է նկատվել:

 

«Լվացքի խտացված բարձիկները երեխաների համար անվտանգ դարձնելու նպատակով համազգային ստանդարտի կարիք է զգացվում: Բացի այդ, փոքր տարիքի երեխաներ ունեցող ծնողները պետք է ավանդական մաքրող միջոցներ կիրառեն՝ դրանց փոխարեն», - մեկնաբանել են փորձագետները:

 

3 խորհուրդ ծնողների համար.

 

1. Ավանդական մաքրող միջոց կիրառե՛ք, քանի որ այն, խտացված բարձիկների համեմատ նվազ թունավոր եւ երեխայի համար ոչ հրապուրիչ հատկանիշներով է աչքի ընկնում:

 

2. Մաքրող միջոցները մշտապես փակի տակ պահե՛ք:

 

3. Օգտագործելուց հետո անմիջապես հեռացրե՛ք երեխայի տեսադաշտից: Բարձիկ վերցնելն ու կուլ տալը կարող է վայրկյաններ տեւել:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. news4jax.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ