Լրահոս երեխաների մասին
Երեխայի մտավոր զարգացման հիմնական գործոնը ոչ թե դաստիարակությունն է, այլ՝ գենետիկան. news.am
Կարո՞ղ է արդյոք երեխան ծնողների ջանքերով առավել խելացի դառնալ: Ինչպես Intelligence ամսագրում նկարագրություն գտած հետազոտության հեղինակներն են պնդում, մտավոր զարգացման մակարդակը գլխավորապես գենետիկայի ազդեցության արդյունք է, եւ ոչ՝ ծնողների դաստիարակության, հաղորդում է FoxNews-ը:
Ֆլորիդայի, Նեբրասկայի, Արեւմտյան Իլինոյսի, Սաուդյան Արաբիաից՝ Աբդուլազիզ թագավորի եւ Նիդեռլանդներից՝ Էրասմուսի համալսարանը ներկայացնող գիտնականների նախաձեռնությամբ իրականացված հետազոտությունը կենսաբանական ծնողներից առնվազն մեկի ընտանիքում մեծացող 7 հազար եւ որդեգրված 300 երեխաների շրջանում է իրականացվել: Մասնակիցները մարդկանց, վայրերի եւ իրերի լուսանկարների ճանաչման կարողությունը ստուգող IQ թեստ են հանձնել՝ միջին եւ բարձր դասարաններում, այնուհետեւ մեկ անգամ էլ՝ 18-26 տարեկան հասակում: Բացի այդ, գիտնականների ուսումնասիրության կենտրոնում են եղել նաեւ նրանց ծնողների վարքագծային առանձնահատկությունները:
Գիտահետազոտական խմբի անդամները, մասնավորապես, պարզել են, որ ծնողների սոցիալիզացումը շոշափելի ազդեցություն չի ապահովում՝ երեխաների մտավոր զարգացման մակարդակի վրա:
«Նախընթաց հետազոտությունները, որոնք ծնողների վարքագծի ազդեցությամբ մտավոր զարգացման մակարդակի փոփոխությունների մասին են վկայում, չեն կարող ճշգրիտ լինել, քանի որ առանց գենետիկ գործոնները հաշվի առնելու են իրականացվել», - նշել է Ֆլորիդայի պետական համալսարանի կրիմինոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր, հետազոտության հեղինակ դոկտոր Քեւին Բիվերը:
Հիշյալ հետազոտությունների արդյունքները, մասնավորապես, այն մասին էին վկայում, որ ընտանեկան ճաշկերույթի ընթացքում երեխաների հետ ինտերակտիվ կապ ապահովող կամ քնելուց առաջ նրանց համար որեւէ պատմություն ընթերցող ծնողների ազդեցությամբ IQ-ի խթանում կարող է նկատվել: Մինչդեռ ընթացիկ հետազոտության շրջանակում ծնողների հետ կենսաբանական որեւէ առնչություն չունեցող՝ որդեգրված երեխաների մտավոր կարողությունների վերլուծությամբ բացառվել է հնարավորությունը, թե ծնողների սոցիալիզացման մակարդակը կարող է վճռորոշ դերակատարում ունենալ՝ նրանց IQ-ի ձեւավորման հարցում:
Այդուհանդերձ, ինչպես գիտնականներն են զգուշացնում, ծնողները չպետք է հետազոտության արդյունքների վրա հենվելով, երեխաների դաստիարակությամբ զբաղվելու, նրանց հետ սոցիալիզացվելու փորձից հրաժարվեն: Պարզապես ժառանգի վրա ազդեցություն գործելիս ծայրահեղությունների դիմելու կարիք չի զգացվում:
«Այդուհանդերձ, ծնողների խելամիտ ազդեցությունը կարող է երեխաների մտավոր զարգացման վրա բացասական ազդեցությունից խուսափելու միջոց ծառայել», - զգուշացրել է դոկտոր Բիվերը:
04.11.2014 Կարդացեք նաև
12.03.2020
22.12.2018
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ