Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս երեխաների մասին

Ամերիկացի գիտնականները հայտնաբերել են երեխաների դեղորայքային թունավորման մեղավորներին. tert.am

Ամերիկացի գիտնականները հայտնաբերել են երեխաների դեղորայքային թունավորման մեղավորներին. tert.am

Ամերիկացի գիտնականները պարզել են, որ 2002-ից մինչև 2012 թվականը 63 հազար երեխա իր մաշկի վրա զգացել է դեղագործական արտադրության մեջ իրականացվող բացթողումների արդյունքը:

 

Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով ԱՄՆ Օհայո նահանգի ազգային մանկական հիվանդանոցի մամլո հաղորդագրությանը:

 

Այսպիսով, ԱՄՆ-ում յուրաքանչյուր 8-րդ րոպեին մեկ երեխա իրեն ոչ անհրաժեշտ կամ սխալ չափաբաժնով դեղորայք է ստանում: Առավել հաճախ դա տեղի է ունենում ծնողների կամ խնամատար անձանց ինքնուրույն գործողությունների հետևանքով:

 

Առավել հաճախ դեղագործական սխալների զոհ են դառնում մինչև 6 տարեկան երեխաները, իսկ նման իրավիճակները հանդիպում են տանը կամ դպրոցում: Առավել տարածված սխալները կրկնակի չափաբաժնի կամ ծնողների մեղքով բացարձակապես սխալ դեղամիջոցների օգտագործումն է:

 

Այսպիսով, գիտնականները խորհուրդ են տալիս դեղագործական ընկերություններին՝ առավել ուշադիր լինել դեղերի փաթեթավորման դիզայնին և հրահանգներին, որպեսզի դեղի օգտագործման մասին տվյալները հստակ նշված լինեն:

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ