Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս երեխաների մասին

Երեխաները կարող են սովորել լեզուն մինչ կսկսեն խոսել. 1in.am

Երեխաները կարող են սովորել լեզուն մինչ կսկսեն խոսել. 1in.am

Կյանքի առաջին ամիսներին, երբ երեխաները նոր են սկսում տարբերել հնչյունները, որոնցից կազմված են աշխարհի բոլոր լեզուները, նրանք կարող են սովորել առավել արդյունավետորեն ճանաչել, թե որ հնչյունները կարող են կազմել մայրենի լեզուն:

 

Դա արագացնում է ուղեղի զարգացումը, որը վճռորոշ նշանակություն ունի հետագա ուսուցման համար: Այս մասին գրում է Vesti-ն:

 

Հետազոտությունը, որն անցկացրել են Էյփրիլ Բինեսիչը և Ռատգերսի համալսարանի նրա գործընկերները, ցույց է տվել, որ 4 ամսական երեխաները սովորում են ուշադրություն դարձնել ոչ լեզվական աուդիոձայնագրությունների բարդացող մոդելներին՝ աչքերի շարժումներով ցույց տալով, որ փոփոխություն են նկատել:

 

7 ամսական երեխաների ուղեղի սքանավորումը ցույց է տվել, որ նրանք ավելի արագ և հստակ են հայտնաբերում լեզվի համար կարևոր հնչյունները, քան այն երեխաները, ովքեր չեն լսել տարբեր հնչյունային մոդելներ:

 

4-7 ամսականում նրանք ստեղծում են իրենց նախնական լեզվաբանական ակուստիկ քարտեզը:

 

Ակուստիկ քարտեզները ցույց են տալիս ուղեղի բջիջների միջև փոխադարձ կապերը, որոնք ձևավորում են երեխայի ուղեղը՝ թույլ տալով նրան ապակոդավորել լեզուն արագ և ավտոմատ կերպով: Լավ ձևավորված քարտեզները թույլ են տալիս հետագայում արագ և հստակ յուրացել լեզուն:

 

Լեզվական ազդանշանների հանդեպ երեխայի արձագանքը կարելի է համեմատել այն բանի հետ, թե ինչպես է մեծահասակն ավտոմեքենա վարում:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. deti.mail.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ