Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս երեխաների մասին

Պլանշետները զրկում են երեխաներին տարրական սոցիալական հմտություններից. tert.am

Պլանշետները զրկում են երեխաներին տարրական սոցիալական հմտություններից. tert.am

Գիտնականները շարունակում են ուսումնասիրել ժամանակակից գաջեթների ազդեցությունը երեխաների առողջության և զարգացման վրա: Այս մասին հաղորդում է Meddaily.ru-ն՝ հղում կատարեոլվ The Telegraph-ին:


Ուսուցիչների և դասավանդողների բրիտանական ասոցիացիան հայտնել է, որ այն երեխաները, ովքեր շատ ժամանակ են ծախսում համակարգիչների, պլանշետների վրա, չեն կարողանում խաղալ հասարակ խորանարդիկներով և գրել այսպես ասած՝ սևով սպիտակի վրա:

 

Մինչ ուշ գիշեր համակարգչի մոտ նստող երեխաները հաջորդ օրը չեն կարողանում ուշադրությամբ հետևել դասերին:

 

Փորձագետների խոսքով՝ նրանք իրական անջատման մեջ են գտնվում, քանի որ համակարգիչների կամ պլանշետների վառ էկրանները մշտական տեսողական վիզուալ խթանում են ապահովում, իսկ առանց դրա երեխայի մոտ դժվարանում է կենտրոնացումը:

 

Բջջային սարքերից կախվածություն ունեցող բազմաթիվ աշակերտների մոտ բացակայում են պարզ սոցիալական հմտությունները, քանի որ երեխաների ծնողներին ավելի նպատակահարմար և հեշտ է՝ նստեցնել նրանց էլեկտրոնային խաղալիքի առջև, այլ ոչ թե զբաղեցնել նրանց:

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. vse-igryshki.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ