Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս երեխաների մասին

Հոգեւորականը բացահայտել է Lego կոնստրուկտորի սատանայական էությունը

Հոգեւորականը բացահայտել է Lego կոնստրուկտորի սատանայական էությունը

Երեխաների՝ դանիական Lego կոնստրուկտորներով տարվելը լավ բանի չի հանգեցնի: Առաջին հայացքից անվնաս կոնստրուկտորը սատանայական զենք է, որը տանում է դեպի «մութ կողմը», համոզված է լեհ հոգեւորական Սլավոմիր Կոստրզեւան:

 

Լեհ ծնողները զարմացել էին, երբ իմացել էին, որ խաղալիքը, որն իրենք զարգացնող ու օգտակար էին համարում, երեխաների վրա ամենավատ կերպով է ազդում: Հոգեւորականը քննադատության է ենթարկել «Զինվորներ-հրեշներ» ու «Զոմբի» անվանումներով շարքը: Նա պլաստմասե ֆիգուրները սարսապելի եւ վախենալու է կոչել՝ նշելով, որ դրանք խժռում են մանկական հոգիները, փոխանցում է Metro-ն:

 

Հոգեւորականը վկայակոչում է նոր զելանդացի գիտնականների հետազոտությունը, որոնք պարզել են, որ վերջին տարիների ընթացքում կոնստրուկտորի շարքերը գնալով ավելի սարսափելի ու ագրեսիվ են դառնում, ինչը նպաստում է վաճառքի ավելացմանը: Հոգեւորականը կարծում է, որ այն արտադրողները դավադրություն են կազմակերպել քրիստոնյաների դեմ: Նա նաեւ կոչ է արել ծնողներին չգնել  Hello Kitty եւ My Little Pony բրենդերի արտադրանքը:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ