Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս երեխաների մասին

Ինչու՞մն է փոքրիկ երեխաների սեղանի շուրջ չարաճճիությունների գաղտնիքը

Ինչու՞մն է փոքրիկ երեխաների սեղանի շուրջ չարաճճիությունների գաղտնիքը

Երեխան, ով խաղում է ուտելիքի հետ, նորմալ զարգանում է: Ինչպես ապացուցել են Այովայի համալսարանի գիտնականները, այդ կերպ է տեղի ունենում ուսուցումը: Մասնագետները հետեւել են 16 ամսական երեխաների, հաղորդում է The Indian Express-ը: Բոլոր երեխաներն էլ փորձում էին հիշել  հեղուկ մթերքների անունները:

Ավելի վաղ հաստատվել էր. երեխաները հեշտությամբ հիշում են պինդ առարկաների անունները, քանի որ դրանք հեշտ է տարբերել եւ չեն փոխում իրենց չափն ու ձեւը: Իսկ ուսուցումը ճաշելու ընթացքում շատ ավելի հեշտ է:

Փորձի ընթացքում փորձագետները երեխաներին 14 հեղուկ, ոչ պինդ սննադմթերք են տվել, այդ թվում նաեւ՝ ըմպելիքներ: Երեխաներին ցույց են տվել մթերքը, հետո ասել դրա անունը: Ընդ որում, բառն իրական անվանումը չէր (բառերը հնարում էին): Մեկ րոպե անց երեպաներին խնդրում էին գտնել նույն իրը, որոնց ձեւն արդեն փոխված էր, հաղորդում է MedDaily.ru-ն:

Ճիշտ ընտրություն կատարելու համար երեխան պետք է ուսումնասիրեր սուբստանցիան: Շատերը սկսել են ուրախ դիպչել, ուտել, նետել մթերքները: Սա օգնել է հասկանալ, ինչից են դրանք պատրաստված ու ճիշտ ասոցացնել առաջարկվող բառի հետ: Որքան ակտիվ էր սնունդի հետ փոխազդեցությունը, այնքան մեծ էր ճիշտ պատասխանելու հավանականությունը:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. parenting.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ