Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս երեխաների մասին

ԱՄՆ-ում հարթ էկրանով հեռուստացույցները ճանաչվել են սպառնալիք երեխաների համար

ԱՄՆ-ում հարթ էկրանով հեռուստացույցները ճանաչվել են սպառնալիք երեխաների համար

Վերջին տարիներին մեծ տարածում գտած հարթ էկրանով հեռուստացույցները բազմաթիվ վնասվածքների պատճառ են հանդիսացել երեխաների շրջանում: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով Կոլամբուս քաղաքի (Օհայո նահանգ) մանկական վնասվածքների կանխարգելման կենտրոնի հաշվետվությունը:

«Վերջին 20 տարիներին դրանց ընկնելու հետևանքով ստացված վերքերից մահացել է 215 անչափահաս ամերիկացի»,- ասվում է հաշվետվության մեջ:

Գիտնականները պարզել են, որ ամեն տարի ԱՄՆ-ի հիվանդանոցներ են դիմում ավելի քան 17 հազար երեխաներ, որոնք տուժել են հեռուստացույցների ընկնելու հետևանքով: Ընդ որում, ամենատարածվածներն են գլխի, պարանոցի վնասվածքները և ուղեղի ցնցումը: Գլխավորապես տուժում են նախադպրոցական տարիքի երեխաները:

Հետազոտողները պարզել են, որ 1990 թ. սկսած՝ 381 հազար անչափահաս ամերիկացիներ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել հեռուստացույցների ընկնելու հետևանքով, ընդ որում՝ նման վնասվածքների թիվը տարեցտարի ավելանում է:

Փորձագետները պնդում են, որ հարթ էկրանով հեռուստացույցներն ավելի վտանգավոր են երեխաների համար խաղերի ժամանակ, քանի որ նրանք հաճախ դիպչում են կահույքի վրա առանց ամրացման տեղադրված հեռուստացույցներին՝ դրանք գցելով իրենց վրա:

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ