Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս երեխաների մասին

Արդեն 5 ամսականում նորածինները գիտակցություն են ձեռք բերում. գիտնականներ

Արդեն 5 ամսականում նորածինները գիտակցություն են ձեռք բերում. գիտնականներ

Գիտնականները պարզել են, որ նորածինները արդեն 5 ամսականում, կամ նույնիսկ ավելի վաղ, գիտակցություն են ձեռք բերում: Այս մասին նշվում է Science ամսագրում հրապարակված մի հոդվածում:

 

Իր գործողությունները հիշելու ունակությունը, դրանց մասին հիշողություններ պահպանելը, դրանք մյուսների արարքներից տարբերելը և վերլուծել կարողանալը մարդու ինքնագիտակցության հիմնական նախանշաններից են:

 

Սիդա Քուդյեի ղեկավարությամբ գործող նեյրոմարդաբանների խումբը սովորել է «հետևել ուղեղում եղած գիտակցության քանակին»՝ ըստ դրա ակտիվության լուսանկարներ դիտելու ընթացքում: Գիտնականները երեխաներին (կրծքով կերակրվող և այդ հասակից մի փոքր ավելի մեծ) 3 լուսանկար են ցույց տվել, որոնցից մեկը մարդու լուսանկար է եղել: 5-15 ամսական երեխաների ուղեղն արձագանքել է մարդու լուսանկարին և փորձել ճանաչել այն, սակայն մի փոքր ավելի դանդաղ, քան մեկուկեսամյա փոքրիկների ուղեղը:

 

Դա վկայում է այն մասին, որ երեխաները գիտակցություն են ձեռք բերում զարգացման ամենավաղ փուլերում և աշխարհն ընկալում այնպես, ինչպես մեծերը:

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ