Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս երեխաների մասին

Հակվածությունը ֆինանսական խարդախություններին ձեռք է բերվում մանուկ հասակում. հետազոտություն

Հակվածությունը ֆինանսական խարդախություններին ձեռք է բերվում մանուկ հասակում. հետազոտություն

ԱՄՆ-ի Մինեսոտայի համալսարանի գիտնականներն ուսումնասիրել են այն մարդկանց վարքը, որոնք բախվել են ֆինանսական ճգնաժամի, և պարզել, որ վարքագծի ընտրությունը զգալիորեն կախված է նրանից, թե ինչ պայմաններում է անցել մարդու մանկությունը, հայտնում է Российская Газета-ն՝ Association for Psychological Science-ի հրապարակման հիման վրա:

 

Ուսումնասիրության արդյունքները ցույց են տվել, որ ռիսկային ֆինանսական գործարքների հակված են գլխավորապես այն անձինք, որոնք մեծացել են աղքատության մեջ: Նրանք գերադասում են ռիսկի դիմել այժմեական շահի համար և չմտածված ծախսեր անել՝ չհոգալով վաղվա օրվա մասին:

 

Կայուն ապահովված մանկություն ունեցած մարդիկ նվազ իմպուլսիվ են իրենց ֆինանսատնտեսական որոշումների հարցում: Նրանք հնարավորինս շատ գումար են հետ գցում նեղ օրվա համար:

 

Ըստ այդմ՝ աղքատ ընտանիքում մեծացած մարդը ֆինանսական ճգնաժամի պայմաններում միանգամայն կարող է նորարարական խարդախության դիմել, իսկ ապահովված ընտանիքի զավակը նույն դեպքում սկսում է զգուշորեն ավելի շատ ոսկի գնել:

 

Ամերիկացի գիտնականները պարզել են, որ տարբեր է լինում նաև այս կատեգորիաների մեզի բաղադրությունը: Վերջինս իր հերթին ցույց է տալիս, որ այսպես կոչված՝ օքսիդային-վերականգնողական սթրեսը խարդախների դեպքում ավելի մեծ է:

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ